Բաժիններ՝

«Արարատ-73»-ի ֆուտբոլիստների գողացված արձանները դեռ չեն գտել

Մայիսի 20-ին հայտնի դաձավ, որ գողացել են «Արարատ-73»-ի ֆուտբոլիստների արձաններից մի քանիսը։

«Փյունիկ» ակումբի գրասենյակի ղեկավար Գրիգոր Թադևոսյանը 168.am-ի հետ զրույցում հայտնել էր, որ տարել են չորս՝ Նիկիտա Սիմոնյանի, Ռոբերտ Ծաղիկյանի, Օնիկ Աբրահամյանի, Հարություն Քեհեյանի արձանները։

Գրիգոր Թադևոսյանի փոխանցմամբ՝ 8 օր է անցել, սակայն դեռ որևէ տեղեկություն չկա։

«Ցավոք, տարածքում տեսանկարահանող սարքեր չեն եղել»,- նշեց «Փյունիկ» ակումբի գրասենյակի ղեկավարը՝ընդգծելով, որ օրեր առաջ հանդես է եկել խնդրանքով՝ հորդորելով գողոնը բերել և թողնել իր տեղում։ Ավելին՝ պատրաստ են անգամ դրամական պարգև տալ այն մարդուն, ով կօգնի գտնել արձանները։

Ավելի վաղ ՀՀ ոստիկանության լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը հայտնել էր, որ ոստիկանության Մալաթիայի բաժնում նյութեր են նախապատրաստվում, հանգամանքները պարզվում են:

Հիշեցնենք, որ արձանախումբը տեղադրված է «Հրազդան» մարզադաշտի հարևանությամբ։ Ստեղծվել է «Արարատ-73»-ի հաղթանակի 40-ամյակի կապակցությամբ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս