Բաժիններ՝

ՔԿԾ-ն չի մեկնաբանում «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ից կալանավորների տեղափոխությունը, նրանց թվում է Գագիկ Խաչատրյանը. «Փաստինֆո»

ՀՀ ԱՆ Քրեակատարողական ծառայությունն առայժմ չի մեկնաբանում «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ից բարձր տարիքի խմբում գտնվող կալանավորներին այլ ՔԿՀ տեղափոխելու մասին տեղեկատվությունը։ Այս մասին գրում է «Փաստինֆո»-ն:

Ավելի վաղ կայքը տեղեկացրել է, որ մի քանի կալանավոր «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ից, որը նախկինում ԱԱԾ-ի մեկուսարանն էր, տեղափոխվել են «Վարդաշեն» ՔԿՀ։ Ըստ կայքի աղբյուրների՝ պատճառը «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում կորոնավիրուսի տարածման մեծ վտանգն է։

Մեկնաբանություն ստանալու համար «Փաստինֆո»-ն դիմել է ՔԿԾ մամուլի ծառայություն, սակայն այստեղից ոչ հերքեցին, ոչ հաստատեցին, այլ խնդրեցին դիմել գրավոր հարցմամբ։

Կայքին հաջողվել է պարզել, որ «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ից Վարդաշեն է տեղափոխվել նաեւ ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031