Բաժիններ՝

«Ինտերը» ցանկանում է ստանալ 80-90 միլիոն եվրո և Ֆիրպոյին՝ Լաուտարոյի համար

«Բարսելոնան» և «Ինտերը» շարունակում են բանակցությունները հարձակվող Լաուտարո Մարտինեսի տեղափոխության վերաբերյալ:

Ըստ La Gazzetta dello Sport-ի՝ ագենտինացու համար «Ինտերը» ցանկանում է ստանալ 80-90 միլիոն եվրո և «Բարսելոնայի» պաշտպան Խունիոր Ֆիրպոյին։

Վերջերս «Ինտերը» մերժել է «Բարսելոնայի» առաջարկը, որը ցանկանում էր երկու ֆուտբոլիստների և 50 միլիոն եվրո տալ Լաուտարոյի համար:

Քանի որ իտալացիներն ավելի շատ գումար են ուզում, «Բարսելոնան» մտադիր է վաճառել կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինիոյին, ով խաղում է «Բավարիայի» կազմում՝ վարձավճարի դիմաց:

Կատալոնական ակումբը կարծում է, որ նրա վաճառքը կարող է առանցքային նշանակություն ունենալ Լաուտարոյի հարցում, և հույս ունի վաճառել Կոուտինիոյին «Նյուքասլին», որը նրանով շատ է հետաքրքրվում:

Այս մրցաշրջանում Լաուտարոն Ա Սերիայում անցկացրել է 22 հանդիպում «Ինտերի» կազմում՝ դառնալով 11 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս