Բաժիններ՝

Սյունիքում կորոնավիրուսային հիվանդության նոր օջախներ ու հաստատված դեպքեր կան. Մեղրիում հաստատված 8 նոր դեպք ունենք. Հունան Պողոսյան

ՀՀ Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է մարզում կորոնավիրուսային հիվանդության դեպքերի աճին: Այս առիթով ՀՀ Սյունիքի մարզպետը գրել է.

«Այսօր Մեղրիում հաստատված 8 նոր դեպք ունենք․․․ Կրկին ու կրկին կոչ ենք անում ու պահանջում՝

• լինե՛լ զգույշ ու պատասխանատու, քանզի վարակի տարածման ակտիվ կամ պասիվ ընթացքը
կախված է յուրաքանչյուրիս վարքից․

• հնարավորինս բացառե՛ք շփումները,

• կրե՛ք անհատական պաշտպանիչ միջոցներ,

• կիրառե՛ք ախտահանիչ նյութեր,

• պահպանե՛ք սոցիալական հեռավորությունը։

Մեկ անզգույշ հանդիպում, մեկ անտարբեր վերաբերմունք եւ ահա՝ ունենք այս նոր 8 դեպքը․․․

Եվս մեկ անգամ հորդորում ենք՝ չկազմակերպել ու չմասնակցել զանգվածային միջոցառումների։

Հարգելի՛ քաղաքացիներ, անձնական պատասխանատվությամբ ու լրջությամբ մոտենանք ստեղծված իրավիճակին»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս