Բաժիններ՝

Արթուրը «Բարսելոնային» և «Յուվենթուսին» ասել է, որ ինքը ոչ մի տեղ չի գնում

«Բարսելոնայի» կիսապաշտպան Արթուրը չի ցանկանում լքել ակումբը:

Ըստ Mundo Deportivo-ի, կիրակի օրն Արթուրի հայրը, որը նրա ներկայացուցիչն է, կապ է հաստատել «Յուվենթուսի» մարզական տնօրեն Ֆաբիո Պարատչիի հետ, շնորհակալություն է  հայտնել իտալական ակումբին որդու հանդեպ հետաքրքրության համար, բայց ասել է, որ Արթուրի միակ ցանկությունը «Բարսելոնայի» համար խաղալ շարունակելն է:

Երկուշաբթի օրն Արթուրի եղբայրն ու հայրը հանդիպել են  «Բարսելոնայի» մարզական տնօրեն Էրիկ Աբիդալի և նրա տեղակալ Ռամոն Պլանեսի հետ: Այս հանդիպման ընթացքում խաղացողի կողմը հայտնել է ակումբին, որ իրենք տեղեկացրել են «Յուվենթուսին» Արթուրի` «Բարսելոնայում» մնալու ցանկության մասին:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Յուվենթուսը»  բաց կթողնի կիսապաշտպան Միրալեմ Պյանիչին, ով արդեն պայմանավորվել է տեղափոխվել «Բարսելոնա»՝ միայն Արթուրի դիմաց:

Ըստ Mundo Deportivo-ի՝ Պյանիչը լիարժեք համաձայնության է եկել «Բարսելոնայի» հետ՝ իր անձնական պայմանագրի շուրջ: Բոսնիացին ցանկանում է խաղալ Լիոնել Մեսսիի հետ և հաջողության հասնել «Բարսելոնայի» հետ: Ըստ կիսապաշտպանի՝ կատալոնական ակումբի ոճը նրան ամենալավն է համապատասխանում:

Նշվում է, որ ՊՍԺ-ի մարզական տնօրեն Լեոնարդոն փորձել է համոզել Պյանիչին գնալ ֆրանսիական ակումբ, բայց բոսնիացին մերժել է բոլոր առաջարկները: Նաև բանակցություններ են վարվել «Յուվենթուսի» հետ «Չելսիի» և «Մանչեսթեր Յունայթեդի» կողմից: Բոլոր երեք ակումբները պատրաստ են Պյանիչին ավելի շատ գումար վճարել, քան «Բարսան» և «Յուվենթուսը», բայց նա հրաժարվում է:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս