Բաժիններ՝

Գրականության և արվեստի թանգարանն օնլայն ներկայացնում է Մայիսյան հերոսամարտերի մտավորականներին

Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանը Մայիսյան հերոսամարտերի 102-ամյակի կապակցությամբ օնլայն տիրությում ներկայացնում է «Հայ մտավորականները և Մայիսյան հերոսամարտը» խորագրով նախաձեռնությունը:

Ծրագրի շրջանակում թանգարանը «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջում պարբերաբար հակիրճ տեղեկություններ է հաղորդում արվեստի ոլորտի այն գործիչների մասին, որոնք ինչ-որ չափով մասնակցություն են ունեցել Մայիսյան հերոսամարտերին:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում թանգարանի տնօրեն Կարո Վարդանյանն ասաց, որ արդեն անդրադարձել են ականավոր գիտնական, լեզվաբան, ՀԽՍՀ գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս Գրիգոր Ղափանցյանին, Կոմիտասի սիրելի սան, երգիչ Վահան Տեր-Առաքելյանին:

https://www.facebook.com/gatmuseum/posts/2924751020979054

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031