«Մաղթում եմ, որ արժանապատիվ Հայը միշտ կարողանա հաղթել ու ճնշած պահել ներքին տականքին». Արտակ Զաքարյան
Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Սիրելի ֆեյսբուքյան ընկերներ,
անշուշտ, յուրաքանչյուր տոն ունի իր խորհուրդը։
Հանրապետության օրվա խորհուրդն ինձ համար՝ պատմությունից դասեր քաղելու, անկախությունն ու ազատությունն արժևորելու, սեփական ուժերին ապավինելու, օտարի վրա հույս չդնելու, ազգային հարցերում հաշվենկատ, խելամիտ ու հեռատես լինելու, և համերաշխ ապրելու անհրաժեշտության մասին տոն է։
Պատմությունն իր բոլոր ոլորաններում ցույց է տվել, որ կոսմոպոլիտ, ապազգային, օտարամոլ, ուլտրալիբերալ, անհայրենիք, ներքին թշնամություն սերմանող հայի տականքն ամենամեծ վտանգն է եղել մեզ համար։ Նույն պատմությունը նաև ցույց է տվել, որ հայրենասեր, նվիրյալ, միաբան, ազգային արժեքներին հավատարիմ, ողջախոհ, կռվից չփախչող, հայրենիքը չլքող արժանապատիվ Հայն է եղել բոլոր համազգային հաղթանակների տերն ու զինվորը։
Հանրապետության տոնի առթիվ մաղթում եմ, որ արժանապատիվ Հայը միշտ կարողանա հաղթել ու ճնշած պահել ներքին տականքին։ Չտրվի նրա խարդավանքներին, կեղծիքին, օտարածին քարոզներին ու ազգակործան գործերին։
Տոնդ շնորհավոր արժանապատիվ Հայ։ Քո Հանրապետությունը՝ քո արժանապատվությունն է, և երբեք թույլ մի տուր, որ այն վտանգվի։
Չլիներ Հայաստանի առաջին Հանրապետությունը՝ ամենայն հավանականությամբ, չէր լինի նաև Հայաստանի սովետական սոցիալիստական հանրապետությունը, և դժվար թե վերածնվեր Հայաստանի երրորդ Հանրապետությունը։
Փա՜ռք ու պատիվ մեր հերոսներին.
կեցցե՛ անկախ պետականություն կերտած արժանապատիվ Հայը»։
Սիրելի ֆեյսբուքյան ընկերներ, անշուշտ յուրաքանչյուր տոն ունի իր խորհուրդը։ Հանրապետության օրվա խորհուրդն ինձ համար՝…
Gepostet von Արտակ Զաքարյան Artak Zakaryan am Donnerstag, 28. Mai 2020