«Մեր թեստերը ոչ միայն ցույց էին տալիս, որ այս պահին մարդն ունի այդ վարակը, թե չէ, այլ նաև՝ կա՞ն իր մոտ հակամարմիններ, թե՞ ոչ: Եթե կան, ուրեմն այդ մարդն արդեն ունեցել է վիրուս»,- ասաց Անահիտ Հայթայանը:
Աբու Դաբիի ֆոնդային բորսայում ցուցակված International Holdings ընկերության (IHC) բժշկական հետազոտական մասնաճյուղ համարվող «Quaint Liz» լաբորատորիան մայիսի 20-ին հայտարարել է կորոնավիրուսի հայտմաբերման նոր մեթոդ մշակելու մասին, որը հնարավորություն կտա վայրկյանների ընթացքում արագորեն խմբային ստուգումներ անցկացնել՝ աննախադեպ կերպով ընդլայնելով հետազոտությունների քանակը:
Մայիսի 20-ին, ժամը 16:51-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Էջմիածնի Զվարթնոց թաղամասի «Բիշարյան» կահույքի սրահի մոտակայքում այրվում է ավտոմեքենա։
ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ այս պահի դրությամբ իր կողմից երկու հայց է ներկայացվել դատարան` իմ անձի վերաբերյալ սուտ տեղեկություններ տարածելու, զրպարտելու, ինչպես նաև վիրավորանք պարունակող հրապարակումների համար: Դրանք արդեն ընդունվել են վարույթ:
Մենք գործ ունենք մի իշխանության հետ, որն անցել է բոլոր սահմանները: Այս ընթացքում Նիկոլ Փաշինյանն իր ընտանիքի հետ միասին ապացուցեց, որ դարձել է վատագույն իշխանությունը:
Հայաստանի Հանրապետական կուսակցության Գործադիր մարմինը հայտարարություն է տարածել, որում ասված է. «Այսօր ՀՀ Ոստիկանության կողմից բերման ենթարկվեցին մի քանի տասնյակ երիտասարդներ, որոնց թվում՝ ՀՀԿ երիտասարդական կազմակերպության անդամներ, ներառյալ՝ ղեկավար Հայկ Մամիջանյանը, ինչպես նաև «Ադեկվադ» միաբանության և այլ կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Tert.am Life-ն իր ընթերցողներին հայտնել է, որ դերասան Սարգիս Գրիգորյանն ու կինը` պարուհի Մանո Գրիգորյանը մասնակցել են կառավարության դիմաց անցկացվող ակցիային` խնդրելու պարետ Տիգրան Ավինյանին իրենց ոլորտի մարդկանց, ռեստորանային բիզնեսներին ևս թույլ տալ աշխատել որոշ սահմանափակումներով։
Դեռևս ապրիլի 3-ին 168.am-ը տեղեկություն էր ստացել, որ Միջազգային ավիացիոն կազմակերպությունը Հայաստանի Քաղաքացիական ավիացիայի պետական կոմիտեին զրկել է լիցենզիաներ տրամադրելու հնարավորությունից, ինչը շատ վատ հետևանքներ կարող է ունենալ մեր ողջ քաղաքացիական ավիացիայի և, մասնավորապես, օդաչուների համար, որոնց պարզապես կարող են թույլ չտալ թռչել:
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում ՊՊԾ գնդի գրավման գործով խմբի 10 անդամների գործով դատական նիստը հետաձգվեց՝ 6 ամբաստանյալի բացակայության պատճառով։ Բացակայող ամբաստանյալների պաշտպանները միջնորդություն էին ուղարկել դատարանին, խնդրելով հետաձգել դատական նիստը, քանի որ իրենց պաշտպանյալները համաճարակային պայմաններում գտնվում են խոցելի խմբում։ Դատական նիստին ներկա էին միայն Պավել Մանուկյանը, Արմեն Բիլյանը և Սմբատ Բարսեղյանը։
Մայիսի 20-ին Նախագահ Բակո Սահակյանն ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Մարատ Մուսայելյանն ազատվել է Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն:
Մայիսի 19-ին 5-րդ զորամիավորման ենթակա զորամասերից մեկի ներգրավմամբ մեկնարկել է զորավարժություն՝ մարտական հրաձգությամբ:
Մեր տեղեկություններով՝ ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը երեկ ծեծի է ենթարկվել Կառավարության շենքի մոտ։ Մի խումբ քաղաքացիներ, ովքեր, ըստ մեր տեղեկությունների, դժգոհ են եղել պարետատան որոշումներից, փորձել են ծեծի ենթարկել Տիգրան Ավինյանին, որից հետո նա պատառոտված հագուստով մտել է Կառավարության շենք։
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը «Արարատ 73» թիմի ֆուտբոլիստներին նվիրված արձանախմբի մի քանի արձանների գողության մասին զրուցել է ՀՀ ոստիկանապետ Արման Սարգսյանի հետ։
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ վարակ արձանագրած երկրների և տարածքների թիվն անցել է 212-ը:
Նիկոլը, ով ընդամենը ամիսներ առաջ հատուկ ուղիղ եթեր էր մտնում և հերքում էր ինչ-որ կեղծ օգտատիրոջ կողմից արված գրառումը, որ Աննա Հակոբյանի համար շատ թանկ մեքենա է գնվել, հիմա պարզվում է արհամարհած ունի այն, որ իրեն և իր ընտանիքի անդամներին բազմաթիվ ԶԼՄ-ներ և անձինք մեղադրում են մաքսանենգ ճանապարհով ՌԴ ծխախոտ արտահանելու, մեծ ծավալով ադամանդ ու ոսկի վաճառելու, ԽԾԲ-ի շրջանակում պաշտոններ բաժանելու, նախկինների հանցանքները թաքցնելու համար նրանցից գումար պահանջելու, ինչպես նաև այլ ապօրինությունների և հանցագործությունների մեջ…
Մայիսի 19-ին 2-րդ զորամիավորման մոտոհրաձգային ստորաբաժանումների ներգրավմամբ անցկացվել է մարտավարական զորավարժություն:
Այսօր ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվեց Կառավարության ներկայացրած նախագիծը՝ «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ:
ՀՀ ԲՏԱ նախարար Հակոբ Արշակյանը մայիսի 19-ին հեռավար քննարկում է ունեցել Ռուսաստանի Դաշնության առևտրի և արդյունաբերության նախարար Դենիս Մանտուրովի հետ:
34-ամյա տղամարդը հետախուզվում է ՌԴ իրավապահների կողմից:
Գողացել են «Արարատ-73»-ի ֆուտբոլիստների արձաններից մի քանիսը։ «Փյունիկ» ակումբի գրասենյակի ղեկավար Գրիգոր Թադևոսյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ արձանների բացակայությունը նկատել են այսօր առավոտյան։
Բարձրագույն որակավորման կոմիտեի (ԲՈԿ) նախագահ Սմբատ Գոգյանն իր ազատման դիմումի ընթացքի վերաբերյալ դեռևս տեղեկություն չունի:
«Արարատ 73»-ի հաղթանակներին նվիրված արձանախմբի մի քանի արձանների գողության փաստով ՀՀ ոստիկանության Մալաթիայի բաժնում նյութեր են նախապատրաստվում։
ՀՀ ՊՆ ՌՈ կենտրոնական ապարատի ՔՀԲ-ում ստացված օպերատիվ տեղեկությունները Գյումրիի ՌՈ բաժանմունքի աշխատակիցների հետ համատեղ իրացնելիս, ս.թ. մայիսի 19-ին Գյումրիի ՌՈ բաժանմունք է հրավիրվել N զորամասի ֆինանսական ծառայության պետը, ով հաղորդում և բացատրություն է տվել, որ 2019 թ. մարտ ամսին իր կնոջը N զորամաս աշխատանքի ընդունելու դիմաց, նույն զորամասի ֆինանսական ծառայության պետին առձեռն տվել է 1000 ԱՄՆ դոլար գումար, որն էլ նշված գումարը փոխանցել է զորամասի հրամանատարին:
Վաղը՝ մայիսի 21-ին, ժամը 16:00 մեր ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերում դեսպան Թրեյսին կխոսի Հայաստանին ցուցաբերվող ԱՄՆ աջակցության և նոր կորոնավիրուսով պայմանավորված ճգնաժամի շուրջ հայ-ամերիկյան համագործակցության մասին։
«Ազատության» հետ զրույցում Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանն ասել է, որ շինարարական ձեռնոց և բժշկական դիմակ արտադրող «Տավուշ տեքստիլի» արտադրամասերից մեկում հաստատվել է կորոնավիրուսի 7 դեպք, հարակից 2 արտադրամաս փակվել է: Նա նաև վստահեցրել է, որ փակված արտադրամասերը բժշկական դիմակ չեն արտադրել։
Դատախազությունը ՀՀ քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանին և նրա նորածին դստեր վերաբերյալ գրառումը ուղարկել է ՀՀ ոստիկանություն։
Տևական ժամանակ է՝ հասարակական տարբեր շրջանակներում քննարկվում է Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի տեսաուղերձում հիշատակված «ծխախոտային սկանդալը»: 168.am-ն արդեն հրապարակել է թեմայի վերաբերյալ ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Սիփան Փաշինյանի և Հրաչյա Հակոբյանի մեկնաբանությունները:
ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում այսօր քննարկվեց «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին Կառավարության ներկայացրած նախագիծը:
Հարգելի՛ «իմքայլականներ», դադարեցրե՛ք երրորդ անձանց միջոցով «մեսիջներ» ուղարկելը, թե դուք էլ համաձայն չեք երկրում տիրող քաոսի հետ, թե դուք անձնական ոչինչ չունեք մեր դեմ և ստիպված եք ամբիոններից ելույթներ ունենում, թե դուք էլ էիք այլ կերպ պատկերացնում երկրի ապագան և դուք էլ չեք համակերպվում մի անհավասարակշիռ մարդու թատրոն դարձած քաղաքական անցուդարձի հետ:
«Արարատ-73»-ի ֆուտբոլիստ Սերգեյ Պողոսյանը լեգենդար թիմի արձանախմբի գողացումը համարում է վանդալիզմ: