
Բոլորը գիտեն, որ մաքսանենգ ծխախոտի գործով Փաշինյանի ընտանիքն է զբաղվում, իսկ Դատախազությունը 6-րդ վարչությանը ստիպել է՝ Արթուր Դանիելյանին հարցաքննեն գրառում անելու համար. Նարեկ Սամսոնյան
Մենք գործ ունենք մի իշխանության հետ, որն անցել է բոլոր սահմանները: Այս ընթացքում Նիկոլ Փաշինյանն իր ընտանիքի հետ միասին ապացուցեց, որ դարձել է վատագույն իշխանությունը: Այս մասին ֆեսբուքյան ուղիղ եթերի ժամանակ ասաց «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը՝ խոսելով այսօր «Ադեկվադ» միաբանության ղեկավար Արթուր Դանիելյանին 6-րդ վարչություն հրավիրելու և աջակցնողներին բերման ենթարկելու մասին:
Սամսոնյանը նշեց, որ Արթուր Դանիելյանին 6-րդ վարչություն էին հրավիրել ծխախոտի մաքսանենգության թեմայով գրառում կատարելու համար: «Դատախազությունը ստիպել էր, որ Արթուր Դանիելյանին 6-րդ վարչությունում նմանատիպ թեմայով հարցաքննեն, սա զավեշտից դուրս է, որովհետև Հայաստանում արդեն չկա մի մարդ, որը չգիտի՝ այդ գործով Նիկոլ Փաշինյանի ընտանիքն է զբաղվում»:
Նա նշեց, որ չի բացառվում նաև, որ նրան ևս կկանչեն այդ թեմայով հարցաքննման, սակայն նշեց, որ ներկայանալ չի պատրաստվում, քանի որ ոչինչ չունի ասելու: «Գնացե՛ք, հարցաքննեք այն անկառավարելի մարդուն, որն այս երկիրը և ձեզ սարքել է մարդիկ, որոնք ամաչում են ուսադիրներ կրել»,- ասաց նա և հավելեց, որ նման քայլերը ոչնչացնում են ոստիկանական համակարգը:
«Այսինքն, ես կամ Արթուր Դանիելյանը պիտի ասենք, թե ով է ծխախոտ արտահանում, լո՞ւրջ չգիտեք, «Նակոլկա Շուշոյին» չգիտե՞ք, հարցաքննե՞լ եք, թե վախենում եք, որ հարցաքննեք, նա ասի, որ Աննայի ասածով է եղել: Հասկանո՞ւմ եք՝ ուր եք մտնում, հասկանո՞ւմ եք, որ ոստիկանների ուսադիրներն եք տրորում, էդ տղերքի ողնաշարը կոտրում եք, որ ի՞նչ անեք: Ի՞նչ եք անում, ոստիկանությունը դարձել է մարդկանց ետևից ընկնող և զզվելի քաղաքական հետապնդումներ իրականացնող մարմին»,- նշեց Սամսոնյանը:
Մանրամասները՝ տեսանյութում