Ականների վտանգ ներկայացնող 64 պետություններում ամեն 30 րոպեի ընթացքում ականից տուժում է մեկ մարդ:
«Ազատ հայրենիք-ՔՄԴ» կուսակցությունների դաշինքում ընդգրկված քաղաքական ուժերի մասնակցությամբ հրավիրված արտահերթ նիստում՝ փակ գաղտնի քվեարկությամբ, Ազգային ժողովի նախագահի պաշտոնի համար որպես թեկնածու առավելագույն ձայներ է ստացել Արթուր Թովմասյանը: 168.am-ի հետ զրույցում ասաց Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանի խոսնակ Վահրամ Պողոսյանը:
ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ կից մեկնաբանելով. «Խոստացված տեսանյութը մեզ վերագրվող սուտը հերքելու մասին»:
Վրաստանում կարանտինի սահմանափակումները հանելու գործընթացը կարագացվի, եթե առաջիկայում պահպանվի կորոնավիրուսով վարակվելու նոր դեպքերի կրճատման և ապաքինվածների թվի ավելացման միտումը:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության Էրեբունի և Շենգավիթ վարչական շրջանների դատարանը՝ դատավոր Գայանե Խաչատրյանի նախագահությամբ, հետաձգեց Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ ներկայացրած քաղաքացիական հայցով առաջին դատական նիստը: ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի փաստաբան Արթուր Հովհաննիսյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ Նիկոլ Փաշինյանի դեմ ներկայացված քաղաքացիական գործով դատական նիստը հետաձգելու միջնորդություն է ներկայացրել:
2020 թվականի մայիսի 12-ին՝ ժամը 23:25-ին, քաղաքացուց ահազանգ է ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի Շիրակի փողոցում վիճաբանություն է և կրակոցներ են արձակվում:
65 տարեկան հասակում երկարատև հիվանդությունից հետո մահացել է Տուրիզմի հայկական ինստիտուտի ռեկտոր Ռոբերտ Մինասյանը։
Իրանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 1 958-ով՝ դառնալով 112 հազար 725:
Իտալիայի հանրային հեռարձակող ընկերությունը՝ Rai-Radiotelevisione Italiana ծավալուն հաղորդում է պատրաստել Հայաստանի և երկրի տեխնոլոգիական զարգացման հեռանկարների մասին՝ նշելով, որ դեպի ծով ելք չունեցող Հայաստանը, որի սահմանների մեծ մասը փակ են, փորձում է զարգանալ թվային միջավայրում:
Երևանի «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի հերթական ընկերական հանդիպումը չի կայանա:
Ժամկետային զինծառայող, շարքային Սասուն Սուրենի Մարգարյանի մահվան դեպքի առթիվ առաջին կայազորային քննչական բաժնի վարույթում քննվող քրեական գործով՝ ստորադասի նկատմամբ բռնի գործողություններ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 358.1-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցանք կատարելու կասկածանքով, ձերբակալվել է ավագ սպա, լեյտենանտ Հ.Հ.-ն:
Լեհաստանը սահմանները փակելու ժամկետը երկարաձգել է մինչև հունիսի 12-ը:
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ ստացվել են թեստավորված 31 փորձանմուշի հետազոտության արդյունքները, որոնցից 25-ը բացասական են, իսկ 6-ը՝ դրական, այսինքն՝ նրանց մոտ նոր կորոնավիրուսի (COVID-19) վարակը հաստատվել է:
Մայիսի 11-ին խորհրդարանը 79 կողմ, 12 դեմ ձայների հարաբերակցությամբ վավերացրեց «Սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիան, որն այլ կերպ կոչվում է Լանզարոտեի կոնվենցիա:
Մայիսի 10-ին, ժամը 15.30-ին, Երևանի Դ. Անհաղթի և Կ. Ուլնեցու փողոցների խաչմերուկում անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի էր ենթարկել 34-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց:
ՀՀ Քրեական ոստիկանությունը ստացել է ՀՀ գլխավոր դատախազության հրապարակումը՝ «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի տնօրեն Հարություն Մարությանի, ազգագրագետ Հրանուշ Խառատյանի՝ Նարեկ Մալյանի դեմ հանցագործության մասին հաղորդումների հիման վրա:
Մայիսի 13-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:
Երեկ երեկոյան տեսաուղերձով հանդես եկավ Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը։ «Ստի վերջը-3» խորագրով այս տեսանյութում Մ. Մինասյանն ի թիվս այլ հարցերի՝ խոսեց «ծխախոտային սկանդալի» մասին՝ նշելով նաև «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Սիփան Փաշինյանի և Հրաչյա Հակոբյանի անունները.
Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը երեկ ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրադարձել է Հայաստանից ՌԴ տեղափոխած ապօրինի ծխախոտի պատմությանը և մատնանշել, թե ինչպես և ում միջոցով է ծխախոտը հասել ՌԴ:
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ ԱԱԾ քննչական դեպարտամենտի առանցքային պաշտոններ զբաղեցնող անձինք ազատման դիմումներ են գրել։ ԱԱԾ տնօրենի երիտասարդ տեղակալ Արգիշտի Քյարամյանը որոշել է իր կադրերով համալրել քննչական դեպարտամենտը։ Մեր տեղեկություններով՝ քննչական դեպարտամենտի ղեկավար է նշանակվել Շիրակի մարզի դատախազի տեղակալ Արթուր Պողոսյանը, ում հետ Քյարամյանն աշխատել է Շիրակի դատախազությունում։
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը չի ցանկանում ստանձնել իրավապաշտպանի դեր և ասել՝ մայիսի 8-ին խորհրդարանում տեղի ունեցած միջադեպից հետո, դրան մասնակցած պատգամավորները պետք է իրենց մանդատները վա՞յր դնեն, թե՞ ոչ:
Երեկ ՀՀ ոստիկանության police.am կայքում հաղորդագրություն էր տեղադրվել ու նաև տարածվել լրատվամիջոցներով, որ «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման, ճանապարհային երթևեկության կանոնները խախտող վարորդներին հայտնաբերելու աշխատանքներն առավել արդյունավետ դարձնելու նպատակով ճանապարհային ոստիկանությունն այսուհետ կիրականացնի ծածուկ ծառայություն։ Ծածուկ ծառայությունը կարգավորվում է ՀՀ Կառավարության համապատասխան որոշմամբ»։
Գերմանիան և Էստոնիան նախատեսում են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին ներկայացնել հրադադարի գլոբալ պահպանման բանաձև՝ կապված համավարակի պայմանների հետ:
Վերջին երկու օրում Շիրակի մարզում կորոնավիրուսից առողջացման 32 դեպք է արձանագրվել, մարզում առողջացածների ընդհանուր թիվը 58 է:
«Արտակարգ դրությունը երկարացվում է, սահմանափակումները՝ չէ, տրանսպորտը մտածում ենք բացել». Փաշինյան
Սահմանափակումների ռեժիմի վերաբերյալ մեր մոտեցումը պետք է փոխվի. պետք է վարչական լծակներ կիրառենք. Նիկոլ Փաշինյան
Իշխանափոխության սկզբնական փուլում բանակի նկատմամաբ սկսված հիստերիկ հակաքարոզչությամբ մոռացության մատնվեց «Ազգ-Բանակ» գաղափարը՝ որպես հասարակության զարգացման հավաքական ու սոցիալական մոդել:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն արդեն 3 օր Կենտրոնական բանկի դիմաց բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիների հետ զրուցեց միայն այն բանից հետո, երբ քաղաքացին հիշեցրեց վարչապետին, որ նա էլ է մի քանի տարի առաջ իր ակցիաները սկսել 20 հոգով: Մինչ այդ վարչապետն ասում էր, թե շտապում է ինչ-որ տեղ:
Թեհրանը վստահ է նավթի արդյունահանման ծավալների նվազման հարցում և հանդես է գալիս շուկայում գների կարգավորման ուղղությամբ ջանքերն ակտիվացնելու օգտին:
Նիկոլ Փաշինյանը կառավարությունից դուրս եկավ և թիկնազորի ուղեկցությամբ ոտքով գնում է դեպի ԿԲ. ՈՒՂԻՂ