Բաժիններ՝

Գերմանիան և Էստոնիան ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին կառաջարկեն հրադադարի գլոբալ պահպանման բանաձև

Գերմանիան և Էստոնիան նախատեսում են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին ներկայացնել հրադադարի գլոբալ պահպանման բանաձև՝ կապված համավարակի պայմանների հետ: Այն կոչված է փոխարինելու Ֆրանսիայի և Թունիսի կողմից մշակված փաստաթղթին, որը արգելափակել էր ԱՄՆ-ն:

Այս մասին տեղեկացնում է «Ամերիկայի ձայն»-ի ռուսական ծառայությունը: Առաջարկությունն արվել է փակ դռների հետևում կայացած տեսակոնֆերանսի ժամանակ, որը նախաձեռնել էր Էստոնիան, որը ներկայում նախագահում է Անվտանգության խորհրդում:

Ինչպես Ֆրանսիայի և Թունիսի առաջարկը՝ նոր բանաձևը նույնպես կենտրոնանում է աշխարհի տարբեր հատվածներում կոնֆլիկտային գոտիներւմ հրադադարի պահպանման վրա, ինչը հնարավորություն կտա երկրներին պայքարել մահացու համավարակի դեմ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031