
Քաղաքացուն վրաերթի ենթարկած անձը ներկայացել է ճանապարհային ոստիկանություն

Մայիսի 10-ին, ժամը 15.30-ին, Երևանի Դ. Անհաղթի և Կ. Ուլնեցու փողոցների խաչմերուկում անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի էր ենթարկել 34-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց:
Մայիսի 12-ին ՃՈ հետաքննության բաժանմունք է ներկայացել 59-ամյա մի տղամարդ և տվել խոստովանական բացատրություն, որ քաղաքացուն իր վարած «Լինքոլն» մակնիշի ավտոմեքենայով ինքն է վրաերթի ենթարկել:
Նախապատրաստվում են նյութեր: