ԱԱԾ քննչական դեպարտամենտի ղեկավար է նշանակվել Շիրակի դատախազի տեղակալը. Քննչականի հին կադրերն ազատման դիմումներ են գրել. «Փաստինֆո»
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ ԱԱԾ քննչական դեպարտամենտի առանցքային պաշտոններ զբաղեցնող անձինք ազատման դիմումներ են գրել։ ԱԱԾ տնօրենի երիտասարդ տեղակալ Արգիշտի Քյարամյանը որոշել է իր կադրերով համալրել քննչական դեպարտամենտը։ Մեր տեղեկություններով՝ քննչական դեպարտամենտի ղեկավար է նշանակվել Շիրակի մարզի դատախազի տեղակալ Արթուր Պողոսյանը, ում հետ Քյարամյանն աշխատել է Շիրակի դատախազությունում։
Նշենք, որ Ա.Պողոսյանն իր մասնագիտական կարիերան սկսել է Լոռու դատախազությունից եւ համարվում է, այսպես կոչված, նախկին իշխանությունների աճացրած կադր, որը հատուկ հակում է ունեցել վերադասների հանձնարարությունները աներկբա կատարելու։ Բացի այդ՝ Քննչական դեպարտամենտի ղեկավարի տեղակալ է նշանակվել Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության պետի տեղակալ Արման Գալստյանը։
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ ԱԱԾ քննչական դեպարտամենտի նորանշանակ ղեկավարն անձնակազին ներկայացվելու է այսօր, ժամկ 4-ի մոտակայքում։
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: