Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղով փոխադրումները նվազել են

2026 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսներին Ադրբեջանը Բաքու-Թբիլիսի-Ջեյհան (BTC) նավթամուղով փոխադրել է 21 միլիոն 104 հազար տոննա նավթ: Այս մասին գրում է aliq.ge-ն։

Ադրբեջանական Report գործակալության տեղեկատվությամբ՝ սա 2025 թվականի համապատասխան ժամանակահատվածի համեմատ 7%-ով նվազած ցուցանիշ է:

Խողովակաշարով փոխադրված նավթի կառուցվածքը բաշխվել է հետևյալ կերպ.

  •  Ադրբեջանական նավթ՝ 82% (17 միլիոն 268.7 հազար տոննա) – տարեկան կտրվածքով նվազել է 11%-ով,
  •  Թուրքմենստանից և Ղազախստանից ներմուծված նավթ՝ 18% (3.8 մլն տոննա) – տարեկան կտրվածքով աճել է 13%-ով:

Ներկայումս Բաքու-Թբիլիսի-Ջեյհան խողովակաշարով հիմնականում մղվում է Ադրբեջանի «Ազերի-Չիրագ-Գյունեշլի» (ACG) հանքավայրերի բլոկում արդյունահանվող նավթը և «Շահ Դենիզ» հանքավայրից ստացվող կոնդենսատը: Բացի այդ, խողովակաշարը տարանցիկ կերպով տեղափոխում է նաև Թուրքմենստանի և Ղազախստանի հում նավթը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30