
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում՝
Մայիսի 13-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Մայիսի 14-18-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վրկ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ։
Օդի ջերմաստիճանը մայիսի 13-16-ն աստիճանաբար կբարձրանա 6-8 աստիճանով։
Երևան քաղաքում՝
Մայիսի 13-ի երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-17 մ/վրկ։ Մայիսի 14-18-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Երևան քաղաքի մայիսի 14-ի բազմամյա կլիմայական տվյալներ․
· Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 32.10C (1970 թ.)
· Օդի նվազագույն ջերմաստիճան՝ 0 0C (2008 թ.)
· Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 17.90C