
«Ուրարտուի» առաջիկա ընկերական խաղը չեղարկվել է

Երևանի «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի հերթական ընկերական հանդիպումը չի կայանա:
Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:
Մայիսի 14-ին «Ուրարտուն» պետք է հերթական ստուգողական հանդիպումն անցկացներ՝ մրցելով Հայաստանի առաջին խմբի առաջնությունը ներկայացնող «Վեստ Արմենիայի» հետ։ Այդ հանդիպումը չեղարկվել է, փոխարենը մայիսի 14-ին «Ուրարտուն» երկկողմանի հանդիպում կանցկացնի։
Հավելենք, որ ստուգողական հաջորդ հանդիպումը նշանակված է մայիսի 17-ին։ Այդ օրը «Ուրարտուն» ուժերը կչափի «Գանձասար-Կապանի» հետ։