Արմավիրի մարզում մայիսի 13-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 228 դեպք, կա 110 առողջացած քաղաքացի։
ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. ««Իմ քայլը» խմբակցությունը մերժեց վարչապետի առաջարկը։ Սա առնվազն տարօրինակ եմ համարում։ Զինծառայողների սոցապահովության հիմնադրամից անհետացած կամ չվճարված միլիարդների պատմությունն արդեն բոլորը գիտեն, բոլորը նաև լսեցին վերջին անգամ իմ հարցին Փաշինյանի հնչեցրած առաջարկը՝ ԱԺ քննիչ հանձնաժողով ձևավորելու և խնդիրը քննության առարկա դարձնելու վերաբերյալ։
«Հրապարակ»-ը գրում է. «2020 թվականի ապրիլի 8-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանն «ավետեց»՝ «ելակը մտավ զորամասեր»։ Նա ֆեյսբուքյան էջում տեղադրել էր զորամասերից մեկի խոհանոցի նկարը, զինվորներին մատուցվող սննդի կողքին՝ ելակով բեռնված սառնարանները։ Առաջին հայացքից ուրախալի թվացող այս լուրը բազում հարցեր առաջ բերեց նախ այն պատճառով, որ միրգ- հատապտուղների շարքին դասվող այս մթերքը վիտամինների առանձնահատուկ առկայությամբ աչքի չի ընկնում եւ արագ փչացող է։
Կենտրոնական բանկի դիմաց վարկային կազմակերպությունների գործունեության դեմ մայիսի 13-ին կրկին ակցիա են կազմակերպել մի խումբ քաղաքացիներ։
Այսօր խորհրդարանական ճեպազրույցներին թեև ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը չմասնակցեց, սակայն, երբ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը սկսեց իր ելույթը, նա եկավ ճեպազրույցների սենյակ:
Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 10 հազար 28-ով՝ ընդհանուրը դառնալով 242 հազար 271:
Հատուկ քննչական ծառայությունը ստացել է Դատախազության կողմից ուղարկված՝ Ազգային ժողովում մայիսի 8-ին տեղի ունեցած միջադեպի տեսանյութը և ԶԼՄ-ների հրապարակումները։
«Լավ իմացեք՝ ինչ ուզեք ու ինչ պետք է, չեք կարող բանակցել։ «Դուխ» ունեցեք Ադրբեջանին ասել, որ Արցախի անկախությունն այլընտրանք չունի»:
ԱՄՆ Սենատի առողջապահության, կրթության, աշխատանքի և կենսաթոշակների հանձնաժողովում անցկացվել են լսումներ երկրի գլխավոր համաճարակաբան դոկտոր Էնթոնի Ֆաուչիի մասնակցությամբ:
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն այսօր խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ անդրադարձավ այն խոսակցություններին, որ իրենց անընդհատ կապում են նախկին իշխանությունների, մասնավորապես՝ Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի հետ:
Մայիսի 13-ին, ժամը 08:54-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Իոսիֆյան փողոցի տներից մեկի խոհանոցում հրդեհ է բռնկվել։
ՀՀ արդարադատության նախարարությունը պարզաբանում է ներկայացրել արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանի հայտարարության վերաբերյալ։
ՀՀ գլխավոր դատախազի օգնական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ազգագրագետ Հրանուշ Խառատյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել այն մասին, որ ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանն իր հետ հեռախոսազրույցի ընթացքում տեղեկացրել է, թե «գլխավոր դատախազը մեր կողմից հանցագործության մասին ուղարկված հաղորդումը մակագրել է քննչական մարմիններին, չնայած ինքը՝ գլխավոր դատախազը, այդտեղ հանցակազմ չի տեսնում»: Եվ ելնելով դրանից՝ արել է հարցադրում, թե «եթե գլխավոր դատախազն առանց նյութերին ծանոթ լինելու (որոնք, ըստ քննիչի, նոր պիտի հավաքվեն), արդեն գիտեր, որ «այստեղ հանցակազմ չկա», ինչո՞ւ է ուղարկել «քննության»:
Արտակարգ դրության պայմաններում բուժաշխատողների տեղաշարժն ապահովելու համար Գյումրու համայնքային բյուջեից գումար է հատկացվում:
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ևս մեկ անգամ վերահաստատում է, որ այն, ինչ մայիսի 8-ին տեղի ունեցավ խորհրդարանում, առաջին հերթին քաղաքական բնույթ ունի, ուստի ակնկալում են քաղաքական հետևանքներ ու գնահատական:
Մայիսի 11-ին Ազգային ժողովի պատգամավորներից մեկը («Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյան) ոստիկանությունում հաղորդում էր տվել, որ, կապված իր աշխատանքային գործունեության հետ, նույն օրը Բաղրամյան պողոտայում անհայտ անձը հեծանիվով փորձել է իրեն վրաերթի ենթարկել, ինչից հետո իր հասցեին հնչեցրել է սպառնալիքներ ու սեռական բնույթի հայհոյանքներ։
Մայիսի 13֊ի ժամը 11։00֊ի դրությամբ Արցախում մեկուսացման մեջ է գտնվում 25 քաղաքացի:
«Կա քաղաքական մի համատեքստ, որը ծնունդ է առել այս ԱԺ կազմավորման առաջին օրվանից սկսած: Այս համատեքստը հետևյալն է՝ ստեղծել տպավորություն, որ Ազգային ժողովը պրոֆեսիոնալ չէ, անլուրջ է, որ այստեղ ամբողջ օրը զբաղված են անլուրջ խոսակցություններով, որ պատգամավորները խրախուսում են բռնությունը, և այլն: Այստեղից պարզ է դառնում, թե ում էր ձեռնտու այս մտայնությունը ստեղծել՝ բնականաբար, նախկին իշխանություններին, որոնք չէին անցել խորհրդարան:
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի և Coyne Airways ընկերության միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, սույն թվականի մայիսի 10-ին մեկնարկ տվեց Լյոժ (Բելգիա) և Երևան քաղաքների միջև կանոնավոր բեռնային փոխադրումներին:
Մայիսի 13-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 3718 դեպք, որոնցից 1500-ն` առողջացած, 48-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2149 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 34766 թեստավորում:
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն մայիսի 13-ի առավոտյան ժամանել է Իսրայել:
«ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը վիրահատությունն անցել է հաջող, պարոն նախագահն իրեն լավ է զգում»,- այսօր 168.am-ի հետ զրույցում հայտնեց «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանը:
ԱԺ ճեպազրույցները՝ ՈւՂԻՂ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Մուստաֆա Աբդ Ալ Քազեմիին՝ Իրաքի Հանապետության վարչապետի բարձր պաշտոնում նշանակվելու կապակցությամբ:
Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 180 նոր դեպք, ապաքինվել է ևս 70 մարդ:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերով խոսում է կորոնավիրուսի հետևանքով սահմանված արտակագր դրության պայմանների մասին:
Նոր Զելանդիայի իշխանությունների որոշմամբ հանվել է կորոնավիրուսի հետևանքով երկրում մտցված արտակարգ դրության ռեժիմը:
Երեկ հարձակման է ենթարկվել ֆեյսբուքյան էջս։
Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով վարակվածների թիվն անցել է 4 միլիոն 342 հազարը:
Մայիսի 13-ին, ժամը 07։00-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Խաղաղ Դոնի փողոցի թիվ 1/32 տան մոտակայքում շունն ընկել է դիտահորը։