Սիլիկյան թաղամասում բшխվել են «Nissan»-ը և «Howo» բեռնատարը․ վերջինը հայտնվել է «Սպանդարյան» գերեզմшնատան տարածքում և կոտրել մի քանի շիրմшքար
Այսօր՝ նոյեմբերի 28-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։45-ի սահմաններում Սիլիկյան թաղամասի 12-րդ փողոցում բախվել են Երևանի բնակիչ 60-ամյա Մնացական Դ․-ի վարած «Nissan» մակնիշի ավտոմեքենան և Կոտայքի մարզի բնակիչ 48-ամյա Արկադիկ Մ․-ի վարած «Howo» մակնիշի բեռնատարը, ինչի հետևանքով վերջինը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, հայտնվել «Սպանդարյան» գերեզմանատան տարածքում և կոտրել մի քանի շիրմաքարեր։
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան։
Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում են ավտոմեքենաների սեփականատերերի ինքնությունը։

