Բաժիններ՝

Մեսսին ՉԼ-ի պատմության լավագույն խաղացողն է՝ խաղերի և գոլերի հարաբերակցությամբ. Ռոնալդուն երրորդն է

«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին ճանաչվել է Չեմպիոնների լիգայի պատմության լավագույն խաղացողը՝ խփած գոլերի և խաղերի քանակի հարաբերակցությամբ:
Արգենտինացին մրցաշարում մասնակցել է 141 հանդիպման, դարձել է 114 գոլի հեղինակ, հարաբերակցությունը 0.8 է:

Եռյակում ընդգրկվել են նաև «Ռեալի» և «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին հարձակվող Ռուդ վան Նիստելրոյը (73 հանդիպում, 56 գոլ, 0.77) և «Յուվենթուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն (169 հանդիպում, 128 գոլ, 0.76):

Լավագույն տասնյակը՝

1. Լիոնել Մեսսի (141 հանդիպում, 114 գոլ, 0.8 հարաբերակցություն)

2. Ռուդ վան Նիստելրոյ (73 հանդիպում, 56 գոլ, 0.77)

3. Կրիշտիանու Ռոնալդու (169 հանդիպում, 128 գոլ, 0.76)

4. Ռոբերտ Լևանդովսկի (86 հանդիպում, 64 գոլ, 0.74)

5. Նեյմար (57 հանդիպում, 35 գոլ, 0.61)

6. Ֆիլիպո Ինձագի (81 հանդիպում, 46 գոլ, 0,57)

7. Էդինսոն Կավանի (62 հանդիպում, 35 գոլ, 0,56)

8. Սերխիո Ագուերո (71 հանդիպում, 39 գոլ, 0,55)

9. Քարիմ Բենզեմա (119 հանդիպում, 64 գոլ, 0,54)

10. Ռաուլ (142 հանդիպում, 71 գոլ, 0.50):

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031