Նիկոլ Փաշինյանը խախտել է պոպուլիզմի չգրված օրենքները․ նա ոչ թե պոպուլիստ է, այլ պետական օլիգարխ․ Միքայել Մինասյան
Նիկոլ Փաշինյնաը ոչ թե պոպուլիստ է, այլ պետական օլիգարխ: Այս մասին ֆեյսբուքյան էջում հրապարակած տեսանյութում հայտարարել է Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը:
Միքայել Մինասյանն իր խոսքում նշում է, որ մի շարք հարցեր է ստացել, և դրանք ամփոփում է մեկ պատասխանում: «Ինձ հարցնում են՝ Նիկոլ Փաշինյանը պոպուլի՞ստ է, թե՝ ոչ: Պատասխանն անսպասելի է՝ ոչ: Գիտեք, Հայաստանում ձևավորվել է երկու խումբ․ առաջինը, մարդիկ ովքեր վաղ անցյալում ապրում էին ոչ լավ, հիմա ապրում են շատ, շատ, շատ լավ՝ ժողովրդի հաշվին:
Խումբ երկու. դա ժողովուրդն է, որն անցալում ապրում էր ոչ լավ կամ վատ, բայց հիմա ապրում է շատ-շատ վատ և ամեն շաբաթ ապրելու է շատ վատ:
Այսօր խոսելու եմ առաջին խմբին մասին, որտեղ Նիկոլ Փաշինյանն է, իր ընտանիքը, և քիչ քանակի մտերիմներ, որոնք օգտվում են իշխանությունից և ապրում ժողովրդի հաշվին։ Այդ մարդիկ պոպուլիստներ չեն, ինչպես Նիկոլ Փաշինյանը, կրկնում եմ, նա պոպուլիստ չէ, որովհետև խախտել է պոպուլիզմի չգրված օրենքները»,-ասաց Միքայել Մինասյանը:
Միքայել Մինասյանը որպես օրինակ բերեց Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին՝ նշելով, որ նա համարվում էր պոպուլիստ, գալով իշխանության՝ ասաց, որ խզում է բոլոր կապերը նախկին իշխանության հետ, չգնաց և չապրեց պետական ամառանոցում, չի օգտվել նաև բազմաթիվ առավելություններից, օրինակ՝ կինն էր վարում մեքենան, չուներ թիկնապահ և այլն, և ամենակարևորը՝ Սաակաշվիլին, այսպես կոչված, Վարդերի հեղափոխությունից հետո չի նմանվել այն իշխանությանը, որոնց դեմ արել էր հեղափոխությունը:
«Ինչ արեց Փաշինյանը. նա ոչ միայն չօգտվեց այդ փաթեթից և այլն ավելացրեց՝ չսպասելով, որ իր քաղաքական հակառակորդ Սերժ Սարգսյանը լքի պետական ամառանոցները, չտեսի պես մտավ, այսպես կոչված, դաչաները․«Այստեղ ապրելու եմ, ժողովուրդ ջան, այստեղ ուտելու եմ, այստեղ լողանալու եմ»։ Այնուհետև, երբ Սերժ Սարգսյանը վերջապես լքեց այն, Նիկոլ Փաշինյանն արեց պոպուլիստական քայլ. ծախսեց 2 մլն դոլար և վերանորոգեց մի առանձնատուն, որը վստահեցնում եմ ձեզ, քանի որ այդ տանը հասկանալի պատճառներով եղել եմ, կարիք չուներ միլիոնավոր դոլարների վերանորոգման:
Նիկոլ Փաշինյանն ուներ վաղեմի երազանք, նրա երեք երազանքներից մեկն էր ապրել Գագիկ Ծառուկյանից լավ, որովհետև Հայաստանում միայն կայացած, շատ հարուստ բիզնեսմեն Գագիկ Ծառուկյանը կարող է իրեն թույլ տալ կյանքի այն որակը, որն ունի Նիկոլ Փաշինյանը»:
Մինասյանի խոսքով՝ հիմա մեկ բան փոխվել է․ քանի որ ինքը հասկանում է, որ իր իշխանությանը մնացել է քիչ, փորձում է այնպիսի կարողություն դիզել, որն իրեն թույլ կտա իշխանությունը կորցնելուց հետո պահպանել իր կյանքի բարձր որակը և ՀՀ-ն ներքաշել է միջազգային մաֆիոզական հաակաչգի մեջ, որըն ուղղակի խփում է ՀՀ-ի հեղինակությանը:
«Ես խոսում եմ հայտնի ծխախոտով լի ինքնաթիռի մասին, որը ՀՀ իշխանություններն այնպես արեցին, որ պատմությունը ծածկադմփոց անեն: Պատմությունը հետևյալն է. ՀՀ-ից մեկնում է ինքնաթիռ՝ «Զվարթնոց»-ից, ըստ փաստաթղթերի՝ պետք է գնար Աֆղանստան: Այդ ինքնաթիռը վայրէջք է կատարում Աֆղանստանից ամենաանտրամաբանական հեռավորության վրա գտնվող ՌԴ-ի Կրասնոդարի օդանավակայանում, որը ՌԴ իրավապահներն առգրավում են և հարուցում են քրեական գործ:
Նիկոլ Փաշինյանն, ըստ օպերատիվ տվյալների, ունի ուղիղ կապ, որովհետև Սիփան Փաշինյանը կազմակերպում է ՀՀ-ում այդ բիզնեսը, գնում է ծխախոտը և որոշում է արտահանել, որովհետև ունեն հնարավորություն ՌԴ-ում վաճառելու:
Այս փաստերն ունեն ՀՀ և ՌԴ հատուկ ծառայությունները, իսկ ՀՀ հատուկ ծառայությունները 20-25 օր է Հայաստանի իշխանությունները զբաղված են հետքերի ոչնչացմամբ: Հետևաբար Սիփանը, երբ դա կազմակերպում է, հասկանում է, որ չի կարող շրջանցել ամենայն հայոց աներձագին, որովհետև Աննա Հակոբյանն է, որ որոշում է՝ ով և ինչ պետք է անի մաքսային տեսչությունում, որովհետև նա այնտեղ ունի մաքսային դրածո՝ Շուշաննա Ներսիսյանը, որն ավելի հայտնի է «Նակոլկա Շուշան» մականունով:
Եվ ուրեմն, դիմում են Հրաչյա Հակոբյանին, նա դիմում է Աննային և կանաչ լույսերը վառվում են․ կարանտինի պայմաններում մի բարձած ինքնաթիռ մեկնում է ՀՀ-ից և այդ ինքնաթիռը հայտնվում է Կրասնոդարում, որը պետք է գնար Աֆղանստան: Իսկ որտեղի՞ց են իմանում ռուսները․ ռուսներն իմանում են ՀՀ-ի ԱԱԾ-ից, որովհետև կոլեգաների միջև կա պայմանավորվածություն օպերատիվ տվյալների փոխանակման մասին: Հայերն իմանում են, հայտնում են կոլեգաներին և դրա համար Նիկոլ Փաշինյանը հայտնվում է մի իրավիճակում, որից հետո սկսվում է ջարդ Ազգային անվտանգության ծառայությունում»,-ասաց Մինասյանը: