
«Նեյմարն ինձ ասաց, որ ինքը երբեք այնքան ուրախ չի եղել Փարիզում, որքան հիմա». Էրերա

ՊՍԺ-ի կիսապաշտպան Անդեր Էրերան ասել է, որ բրազիլացի Նեյմարը չի պատրաստվում լքել Փարիզը:
«Նախքան կարանտինը մենք համատեղ ընթրիք ունեցանք Նեյմարի հետ, նա ամբողջովին ներգրավված է ՊՍԺ-ի նախագծում: Նա ասաց ինձ, որ երբևէ Փարիզում այնքան երջանիկ չի եղել, որքան հիմա»,- Էրերայի խոսքերն է մեջբերում Goal.com-ը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը