Ռուսաստանի մշակույթի նախարար Օլգա Լյուբիմովան, ով վարակվել էր կորոնավիրուսով, հայտնել է, որ շարունակում է բուժումը տանը:
Լարված իրավիճակ՝ ԿԲ-ի մոտ. ոստիկանների ու ակցիայի մասնակիցների միջև քաշքշուկ է տեղի ունեցել
«Երկրում համաճարակային իրավիճակ էր, իսկ այս հիմնարկում բուժաշխատողները ոչ մի պաշտպանիչ միջոց չունեին։ Նույնիսկ ձեռնոց չեն տվել․ մարդիկ պատերազմ են գնացել՝ առանց զենքի։ Ամենասկզբում շտապօգնության աշխատակիցներն օրը 20 կանչ էին ստանում, որովհետև խառնաշփոթ էր։ Ձեռնոց, արտահագուստ, դիմակ չունեին ու ամբողջ օրը գնում էին։ Եթե ոչ մեզ, ապա նրանց պետք է վճարեն, անգամ պարգևավճար տան։ Վարդանյան եղբայրները Հայաստանի բոլոր բուժաշխատողների համար գումար են ուղարկել․ դա էլ հո Հայաստանի բյուջե՞ն չէ, թող մի քիչ քիչ լափեն ու տան շտապօգնության աշխատողներին։ Բուժաշխատողներն ապրիլյան քառօրյայի երեխեքի նման անզեն պատերազմել են»։
Հարգելի՛ պարոն նախարար, բոլորս քաջատեղյակ ենք, որ կառավարությունը ապրիլի 23-ի նիստի ժամանակ ուսանողների ուսման վարձի հետ կապված որոշում ընդունեց, որը նոր տիպի կորոնավիրուսի պատճառով առաջացած տնտեսական հետևանքների չեզոքացման տասնչորսերորդ միջոցառումն է:
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մայիսի 12-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանին:
Խորհրդարանում այսօր իշխանական պատգամավոր Վաղարշակ Հակոբյանն իր ամբողջ ելույթը նվիրեց Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի գործունեության քննադատությանը: Պատգամավորը նշեց, որ ՄԻՊ-ն իր ամբողջ զեկույցում քիչ տեղ է հատկացրել կանանց իրավունքներին, հավելելով նաև, որ Արման Թաթոյանն իր գործունեության ժամանակ ցուցաբերում է երկակի ստանդարտներ:
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից հայտնում են, որ «Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոն» ՊՈԱԿ-ի աշխատակիցները Շահումյանի շրջանի տարբեր համայնքներում ախտահանման և նոր կորոնավիրուսի թեստավորման աշխատանքներ են իրականացրել:
Մայիսի 12֊ի ժամը 11։00֊ի դրությամբ Արցախում մեկուսացման մեջ է գտնվում 25 քաղաքացի:
ԱԺտնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում տեղի է ունենում աշխատանքային քննարկում, որը վարում է իշխանական պատգամավոր Հայկ Գևորգանը:
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմի անդամ Արամ Վարդևանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով մայիսի 8-ի դատական նիստից հետո տեղի են ունեցել հետևյալ զարգացումները.
Պարետատունը քննարկում է արտակարգ դրությունը երկարաձգելու հարցը, Aysor.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանի մամուլի խոսնակ Վահան Հունանյանը։
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խումբը 14 գանգատ է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան։
Մայիսի 12-ին, ժամը 08։08-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի հեռուստաաշտարակից դեպի Սարի-թաղ տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել են երկու ավտոմեքենա, առկա է գազի արտահոսք։
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի խոսքով՝ իր գործընկեր Սասուն Միքայելյանի երեկվա արած հայտարարությունը բավականին հստակ էր, որովհետև վերջինս հիշեցնում էր, թե առհասարակ ինչ է տեղի ունեցել նախկինում, հիշեցրել է նաև իր գործընկերների մասին:
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մխիթար Հայրապետյանն այսօր խորհրդարանում անդրադարձավ ԶԼՄ-ներին և մեդիագրագիտությանը, որը, ըստ նրա՝ բացակայում է:
Ռուսաստանում վերջին մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակվածության 10 հազար 899 նոր դեպք:
Աժ պատգամավոր Արման Բաբաջանյանը դժգոհ է դատական համակարգից: ԱԺ-ում իր ելույթի ընթացքում պատգամավորը նշեց, որ դատական համակարգում հեղափոխությունից հետո որևէ փոփոխություն տեղի չի ունեցել:
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանն այսօր ԱԺ-ում ելույթ ունեցավ և իր դժգոհությունն արտահայտեց առ այն, որ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն իր զեկույցում կանանց իրավունքներին քիչ է անդրադարձել:
Ուզում եմ զգուշացնել հետևյալը․ եթե հանկարծ Միքայելյանը որոշի կյանքի կոչել ԱԺ ամբիոնից հնչեցրած իր սպառնալիքները, ապա վստահ եղեք, ծեծ ուտելով դուրս եք շպրտվելու իշխանությունից։
Մարինե Մանուչարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Երեկ ուշ երեկոյան աչքովս ընկավ երկու օր առաջ հրապարակված ԱՄՆ ՄԶԳ շատ ոգևորված մի գրառում՝ ամերիկյան Freedom House կազմակերպության կողմից Հայաստանին տրված գնահատականների վերաբերյալ։ Այս գրառման մեջ ինքներդ էլ տեսնում եք, թե ինչ ոգևորությամբ է գրասենյակը նշում Հայաստանի առաջընթացն ու էլ ավելի ոգևորված ասում, որ շարունակելու է աջակցել էդ ուղղությամբ տարվող աշխատանքներին։
Այսօր աշխարհի մի շարք երկրներում նշվում է Բուժքույրերի միջազգային օրը: Մայիսի 12-ն ընտրվել է` ի պատիվ բուժքույրերի ծառայության հիմնադիր Ֆլորենս Նայթինգեյլի ծննդյան օրվա, և 1974 թվականից առիթն օգտագործվում է հումանիստական այս մասնագիտության տեր անձանց շնորհավորելու և կրկին երախտիքի խոսքեր հղելու համար:
Լոս Անջելեոսում ՀՀ գլխավոր հյուպատոսության օժանդակությամբ ընթացիկ տարվա մայիսի 2-ին և 9-ին կայացել են Լոս Անջելես-Ամստերդամ-Մինսկ-Երևան չվերթներ. Հայաստան է վերադարձել 34 ՀՀ քաղաքացի։
Երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանը, որն արտերկրից Հայաստան վերադառնալուց հետո 14 օր մեկուսացված էր Ծաղկաձորի հյուրանոցներից մեկում, կորոնավիրուսի թեստ է հանձնել:
Սանկտ Պետերբուրգ քաղաքի հիվանդանոցներից մեկում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է 5 մարդ:
Մայիսի 12-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 3538 դեպք, որոնցից 1430-ն` առողջացած, 47-ը` մահվան ելքով:
ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը, հարկային իրավախախտումների և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի շրջանակում, բացահայտել է օրենքով արգելված գործունեության դեպքեր, տեղեկացնում է ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:
«Իզմիրլյան» բժշկական կենտրոնում ստացիոնար բուժում անցնող Ռոբերտ Քոչարյանը այսօր առավոտյան վիրահատվել է։
Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն Արցախ աշխատանքային այցի շրջանակներում հանդիպում է ունեցել Արցախի Հանրապետության նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանի հետ։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը որոշ դադարից հետո Սպիտակ տանը կայացած առաջին ճեպազրույցը լքել է լրագրողների հետ վեճի պատճառով:
Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով վարակվածների թիվն անցել է 4 միլիոն 256 հազարը: