Շրջակա միջավայրի նախարարի տեղակալներ Իրինա Ղափլանյանն ու Վարդան Մելիքյանը գտնվում են Տավուշի մարզի Ենոքավան գյուղի հարակից անտառներում։ Այս տարածքում էր օրեր առաջ ֆոտոթակարդների միջոցով լուսանկարվել ընձառյուծը։
«Արտակարգ դրության երկարաձգման մեջ, անկեղծ ասած, ես իմաստ չեմ տեսնում: Ինչի՞ համար է արտակարգ դրությունը: Վերցրեցին, ընդունեցին արտակարգ դրություն, սահմանեցին կարանտին, որպեսզի մարդիկ իրար հետ չշփվեն, որպեսզի մարդիկ տնից դուրս չգան, որպեսզի հնարավոր լինի կիրառել գործիքակազմ՝ մարդու հիմնարար ազատությունները սահմանափակելու նպատակով, որ վիրուսը չտարածվի: Ինչպես տեսնում ենք՝ գործող իշխանությունը չունեցավ ո՛չ ռեսուրս, ո՛չ կամք, որպեսզի կարողանան կանխել մարդկանց շփումը միմյանց հետ: Եվ այդ պարագայում արտակարգ դրությունը զուտ իրենց գործիքակազմն է երկարացնում, որը չի ծառայում կորոնավիրուսի դեմ պայքարին:
Շուտով գալու է այն պահը, երբ այլևս լռելու և մտքում եղած ուղիների, լուծումների առավել բյուրեղացման և սրբագրման վրա ավելի շատ ջանք և եռանդ պետք է ծախսել, քան բոլորիս մտահոգությունները ամեն օրվա կտրվածքով առավել խորացնող և զարմանքը բորբոքող այսօրեկան իշխանավորների մտազեղումների և անորակ օրակարգերի քննադատությունը և մեկնաբանումը: Այդ պահը այլևս մոտ է, առավել քան հետաքրքիր և կարևոր, քան այս անցումային անորակ կակիստոկրատ կրկեսը:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը կորոնավիրուս համավարակի ախտանիշով հոսպիտալացվել է: Այս մասին հաղորդում է meduza.io կայքը:
Քաբուլում հիվանդանոցի վրա հարձակման հետևանքով զոհվածների թիվը հասել է 13-ի, 15 մարդ տուժել է:
168.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի անվտանգության աշխատակիցներից մեկի մոտ կորոնավիրուս է հաստատվել։
Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի (խուլիգանություն) 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով և որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մայիսի 12-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին:
Այսօր առավոտից Կենտրոնական բանկի դիմաց մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա էին իրականացնում: Նրանք դժգոհում էին վարկային կազմակերպությունների տրամադրած բարձր տոկոսադրույքերից: Ցուցարարների մի մասին բերման են ենթարկել: Հիմա նրանք ոստիկանության կենտրոնի բաժնում են: Ցույցի մասնակից Մանուել Մանուկյանը լրագրողների հետ զրույցում ավելի վաղ ասել էր, որ ֆլեշմոբ են իրականացնելու ամբողջ քաղաքում, շրջելու են վարչական շրջաններով և բոլորին հրավիրելու են Կենտրոնական բանկի մոտ։
Իրանում մայիսի 12-ի վիճակագրական տվյալների համաձայն, նախորդ օրվա համեմատ, կորոնավիրուսի վարակակիրների թիվն ավելացել է 1481-ով՝ կազմելով 110 հազար 767:
Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման խումբն արդեն ոստիկանության բաժնում է տեսակցելու Կենտրոնական բանկի մոտ ակցիա իրականացրած անձանց։
Գործակալ Էրկութ Սոգուտը, ով ներկայացնում է «Արսենալի» կիսապաշտպան Մեզութ Օզիլի շահերը, խոսել է իր հաճախորդի ապագայի մասին:
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրի քննչական բաժնում ավարտվել է դիտավորությամբ 35-ամյա տղամարդու առողջությանը ծանր վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
«Մեզ բացակա չդնեք» հ/կ ղեկավար Սաթիկ Խլղաթյանը մայիսյան եռատոնին ընդառաջ դիմել էր վարչապետի օգնական Սուրեն Ղամբարյանին և խնդրել, որ, տոների առիթով զոհված ազատամարտիկների ընտանիքներին առանձնացնեն և 30 հազար պատվովճարի վրա որոշակի գումար ավելացնեն՝ որպես ուշադրություն, սակայն խնդրանքը դրական արձագանքի չի արժանացել: Այսօր՝ մայիսի 12-ին, Զինվոր ՀԿ-ի կազմակերպած ասուլիսի ժամանակ պատմեց Սաթիկ Խլղաթյանը:
Իմ այցի նպատակը մեկն է՝ ԱՀ պաշտպանության բանակի հետ ունեցած մեր համագործակցության խնդիրների հստակեցումը և ճշտումը:
Հարկ ենք համարում ընդգծել, որ Կենտրոնական բանկի կողմից հայտնվել է պատրաստակամություն՝ քաղաքացուն ընդունելու, լսելու իրեն մտահոգող հարցերը՝ անհրաժեշտության դեպքում տալու պարզաբանումներ:
Նայեք Ազգային ժողովին, ու կտեսնեք, թե ինչի է վերածվել քաղաքականությունը: Եթե յուրաքանչյուր պառլամենտում սովորաբար լինում են շոուների համար պահվող մեկ-երկու հատուկ պատգամավորներ, որոնք պետք եղած պահին շեղում են ուշադրությունը, ապա մեր պառլամենտում բոլորն են զբաված այդ հարցով (բացառությամբ՝ մի քանիսի, որոնք որևէ եղանակ չեն փոխում): Իսկ այդ ընթացքում սահուն կերպով ոտնահարվում են հայ մարդու ինքնության և զարգացման գաղափարական-արժեքային հենասյուները»:
Նախօրեին 88-ի անարժանապատիվ ծափը ինդուլգենցիա էր շեֆին՝ նույն ոճով շարունակելու, ինդուլգենցիա էր՝ խփելու ու հաշվեհարդարի, խրախուսանք էր բռնությանը։ 88-ը դա չի հասկացել, լինենք անկեղծ, 88-ը այդքան չի էլ մտածել։ Բայց հետագա ընթացքի որակը դրանից չի փոխվում։
Մայիսի 12-ի ցերեկը, 14-17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մայիսի 13-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:
ԳԱԱ Էկոկենտրոնի սննդի ռիսկերի գնահատման կենտրոնի ղեկավար, միջազգային փորձագետ Դավիթ Պիպոյանի խոսքով՝ նախորդ տարի խոշոր հայ ներդրողներից մեկը, որը ցանկանում էր Հայաստանում լաբորատոր բիզնեսի մեջ ներդրումներ կատարել, պատվիրել էր ոլորտի տնտեսական գնահատում:
Մարալիկի առողջության կենտրոնի աշխատակիցներն այսօր բողոքի ակցիա էին կազմակերպել՝ դժգոհելով, որ իրենցից անաշխատունակության թերթիկ են պահանջել, ու մոտ 80 հոգի քիչ աշխատավարձ է ստանալու։
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը երեկ խորհրդարանում անդրադառնալով մայիսի 8-ին իր և «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի միջև տեղի ունեցած միջադեպին՝ հայտարարել էր, որ այն, ինչ կատարվել է դահլիճում, Էդմոն Մարուքյանի մեղքով է եղել:
Մայիսի 11-ին արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Արա Նազարյանը Հայաստանի Հանրապետության Վարչապետի 2020 թվականի մայիսի 11-ի N 553-Ա որոշմամբ նշանակվել է արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալ:
Արցախյան ազատամարտի մասնակից, Սպիտակի ջոկատի համահիմնադիր, հրամանատար Հայկ Եղիազարյանը, ով 1990թ.-ից մինչև զինադադարը մասնակցել է մարտական գործողությունների Գետաշենում, Մարտունաշենում, 3-րդ կարգի հաշմանդամություն ունի, մինչև այժմ բուժում էր ստանում պետպատվերով, արդեն երեք ամիս է՝ իրավիճակ է փոխվել: Ազատամարտիկն առաջացած խնդիրների մասին պատմեց այսօր՝ մայիսի 12-ին, «Զինվոր» ՀԿ-ի կազմակերպած ասուլիսի ժամանակ:
Անկախ պետությունների համագործակցության երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստն անցնում է հեռավար ձևաչափով:
Մայիսի 12-ին, ժամը 09:56-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նազարբեկյան թաղամասից դեպի Աշտարակի խճուղի տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են երկու ավտոմեքենա, կան տուժածներ․ առկա է գազի արտահոսք։
Փաստաբան Տիգրան Աթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հատուկ «տաղանդ ա» պետք ունենալ ՄԻՊ Արման Թաթոյանի պես կիրթ ու դաստիարակված մարդուն հունից հանելու համար: Ո՛չ չափ, ո՛չ ձև չունենալն ի՞նչ կապ ունի իշխանության լեգիտիմության հետ: Դա, ի դեպ, լեգիտիմությունը կորցնելու ամենակարճ ճանապարհն է»:
«Ամենավախենալուն այն է, որ ՄԻՊ-ի նախազգուշացումից հետո առ այն, որ՝ ինձ չսպառնաք, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ՄԻՊ-ին է նկատողություն անում անհանդուրժող վերաբերմունքի համար»:
Երթևեկության անվտանգության ապահովման և կազմակերպման նկատառումով 2020թ. մայիսի 12-ից մայրաքաղաքի ևս 6 փողոցների՝ 7 չկարգավորվող հետիոտնային անցումներում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:
Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Բարի հորդոր «Իմ քայլը» խմբակցության ղեկավարին՝ հետեւեք Ձեր խմբակցության որոշ առանձնյակների ելույթներին ու հետ քաշեք առաջին, անգամ՝ երկրորդ պլանի դերերից։ Նրանք ՄիՊ-ի հետ բարոյական, ուղեղային, ինստիտուցիոնալ զարգացման շաաատ տարբեր քաշային կատեգորիաներում են։ Մենք սովոր ենք անհեթեթությունների այն հիթ շքերթին, որ ամեն օր մեզ հրամցնում են ԱԺ-ում զբաղվածություն ունեցող անձինք։ Բայց սա անգամ ձեզ համար ունիկալ է։