Բաժիններ՝

Յովիչը վնասվածք է ստացել տան պատից ընկնելուց, այլ ոչ՝ տնային մարզման ժամանակ

Սերբական Kurir տաբլոիդը գրում է, որ Մադրիդի «Ռեալի» հարձակվող Լուկա Յովիչը վնասվածք է ստացել ոչ թե մարզվելու, այլ Բելգրադի մի տան պատից ընկնելուց հետո:

«Նա իսկապես վնասվածք ստացավ և հազիվ փրկվեց: Նա ընկավ տան պատից: Ես չգիտեմ, թե ինչպես դա բացատրել ձեզ, և իրականում չեմ հասկանում, թե ինչպես է նա հասցրել դա: Իրականում, ամեն ինչ պատահաբար ստացվեց»,- ասում է Յովիչի ընտանիքին մոտ կանգնած աղբյուրը:

Մարզական բժիշկ Խոսե Գոնսալեսը, որը նախկինում աշխատում էր «Ատլետիկոյի» բժշկական շտաբում, կասկածներ է հայտնել, որ Յովիչը վնասվածք է ստացել տնային մարզման ժամանակ:

«Ոսկորը, որը կոտրել է Յովիչը, պահում է մարմնի քաշը և բավականին դիմացկուն է արտաքին ազդեցություններին: Ամենից հաճախ նման կոտրվածք կարելի է ձեռք բերել կամ ծանր արտաքին ազդեցությունների հետևանքով, կամ մեծ բարձրությունից ընկնելու հետևանքով»,- ասել է Գոնսալեսը:

«Ռեալի» ներկայացուցիչները վրդովված են, որ Յովիչը փորձում էր խաբել ակումբին: Նախ հարձակվողն ասաց, որ վնասվածք է ստացել Մադրիդում կայացած առաջին մարզման ժամանակ, բայց «Ռեալի» բժշկական շտաբը պարզեց, որ նա վնասվածքը ստացել է շատ ավելի վաղ:

Դրանից հետո Յովիչի հայրը հանդես եկավ հայտարարությամբ և ասաց, որ հարձակվողը վնասվածք է ստացել, երբ կատարել է մարզչական շտաբի կողմից ուղարկված առաջադրանքները:

Յովիչի հայրը հրաժարվեց մեկնաբանել իր որդու՝ պատից ընկնելու մասին տեղեկատվությունը:

«Խնդրում եմ, հասկացեք ինձ, բայց ես ոչինչ չեմ կարող ասել: Ակումբը մեզ արգելել է որևէ բան ասել»,- ասել է Միլան Յովիչը:

Երեկ հաղորդվեց, որ Յովիչը չի խաղա մինչև մրցաշրջանի ավարտը՝ վնասվածքի պատճառով:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս