Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 11-ին ստորագրել է հրամանագիր Արցախի Հանրապետությունում 2020 թվականի ապրիլի 12-ին հայտարարված արտակարգ իրավիճակի ժամկետը երկարաձգելու եւ Արցախի Հանրապետության Նախագահի 2020 թվականի ապրիլի 12-ի հրամանագրում փոփոխություն կատարելու մասին:
Ոստիկանների և փրկարար ծառայությունների համատեղ որոնողական աշխատանքների արդյունքում մայիսի 9-ին, ժամը 09։05-ին, Հրազդան քաղաքի «Ծովինար» ջրամբարի մաքրման կայանի մոտ՝ ափից շուրջ 1 կմ հեռավորությամբ և 8 մետր խորությամբ հայտնաբերվել է որպես անհետ կորած 75-ամյա կնոջ դիակը՝ առանց բռնության հետքերի:
Զննությամբ տարաներում հայտնաբերվել են քողարկված 6 բջջային հեռախոս, ականջակալ, բաժանորդային քարտեր, USB և լիցքավորման լարեր:
Ռուսաստանում վերջին մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսվ վարակվածության 11 հազար 656 նոր դեպք՝ ընդհանուրը դառնալով 221 հազար 344:
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արթուր Դավթյանը մայիսի 8-ին խորհրդարանում տեղի ունեցած միջադեպից հետո եղել է այն պատգամավորներից, որը ծափահարել է վարչապետի ելույթը: Ասում է՝ ծափահարել է, քանի որ կիսում է ելույթում հնչեցրած՝ վարչապետի տեսակետները:
Կարեն Կարապետյանը ժամանում է ԱԺ. նա մասնակցելու է ապրիլյան հանձնաժողովի նիստին. ՈՒՂԻՂ
Մայիսի 10-ին, ժամը 17:45-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզում անտառի կողմից հոսող սելավաջրերն արմատախիլ են արել ծառերը և ողողել Վանաձոր քաղաքի Լանջային փողոցի մոտակա տների բակերը։
Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնն խորհրդարանին առաջարկել է նախագահական ընտրություններն անցկացնել 2020 թվականի նոյեմբերի 1-ին:
Նախորդ տարվա մարտին Բրյուսելում Հայաստանում կոռուպցիայի վերաբերյալ գաղտնի զեկույց է տարածվել, այս մասին նախորդ տարվա մարտի 12-ին գրել է «Компромат СНГ» տելեգրամյան ալիքը, որը հայտնի է ԱՊՀ տարածաշրջանի պետությունների ղեկավարների վերաբերյալ ուշագրավ տեղեկություններ և արտահոսքեր հրապարակելով:
Մայիսի 8-ին ԱԺ-ում գրանցված միջադեպի հետ կապված՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը չի ցանկանում որևէ հարցազրույց տալ կամ խոսել: Այս մասին այսօր խորհրդարանում նշեց պատգամավորը:
Ապրիլի 27-ից մայիսի 3-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 286 դեպք, որից 115-ը՝ արտակարգ, այդ թվում՝ 35 հրդեհի, վեց փլուզման, մեկ պայթյունի, յոթ քարաթափման, մեկ ուժեղ կարկուտի և երկու որոնողափրկարարական դեպք, 41 ճանապարհատրանսպորտային պատահար, 17 ինքնասպանության փորձ, ինչպես նաև 95 կենցաղային կանչ. տուժել է 71 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում փրկվել է երեք քաղաքացի:
«Ադրբեջանի իրական նպատակը ոչ միայն իր նախաձեռնած պատերազմում կրած պարտության հետևանքով կորցրած և Լեռնային Ղարաբաղի նախկին ինքնավար մարզի տարածքները վերադարձնելն ու իրեն վերաենթարկելն է, այլև, թող զարմանալի չթվա, Սյունիքի, Գեղարքունիքի մարզերին, մայրաքաղաք Երևանին, Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքին տիրանալը։ Ադրբեջանի այս զավթողական, հակահայկական ծրագրերն ու նպատակները, ի պաշտոնե հանդես գալով, բազմիցս բարձրաձայնել են Ադրբեջանի նախագահը և այլ բարձրաստիճան ղեկավարներ։
Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Համազասպ Դանիելյանն ու Հերքինազ Տիգրանյանը ներկայացրել են «Հանրաքվեի մասին» ՀՀ սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենսդրական նախաձեռնություն:
Թուրքիայի աջակցությունը վայելող Լիբիայի ազգային համաձայնության կառավարության ուժերը գնդակոծել են գեներալ Խալիֆա Հաֆթարի գլխավորած Լիբիայի Ազգային բանակի ուժերի դիրքերը, ինչի հետևանքով 18 զինվոր է սպանվել։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը:
Օմանի ծոցում Իրանի ռազմանավի հետ կապված միջադեպի հետևանքով զոհվել է 19 մարդ, տուժել՝ 15:
Մայիսի 11-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 3392 դեպք, որոնցից 1359-ն` առողջացած, 46-ը` մահվան ելքով:
Թուրքիայի նախկին վարչապետ, նորաստեղծ «Ապագա» կուսակցության ղեկավար Ահմեթ Դավութօղլուն անդրադարձել է մայիսի 11-ից իշխանությունների կողմից կորոնավիրուսի հետ պայմանավորված որոշ սահմանափակումների վերացմանը։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը:
Ազգային ժողովն այսօր վավերացրեց «Սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիան, առավել հայտնի՝ որպես «Լանզարոտեի կոնվենցիա», որին մինչև քվեարկությունը դեմ էր արտահայտվել «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը:
Մայիսի 10-ին, ժամը 21:45-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ա․ Խաչատրյան փողոցի թիվ 1 շենքի բնակարաններից մեկի բնակիչը կախվել է պատշգամբից։
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը հրապարակել է երեք խոշոր դեղատնային ցանցերում՝ «Նատալի ֆարմ», «Վագա ֆարմ» ՍՊԸ-ներում և «Ալֆա ֆարմ» ՓԲԸ-ում, ձեռքի ախտահանիչ միջոցների և բժշկական դիմակների գների մոնիտորինգի արդյունքները ընթացիկ տարվա մարտի 16-ից մինչև ապրիլի վերջն ընկած ժամանակահատվածում:
Ազգային ժողովը մայիսի 8-ին քննարկեց և այսօր առաջին ընթերցմամբ ընդունեց «Սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիան, առավել հայտնի՝ որպես «Լանզարոտեի կոնվենցիա», վավերացնելու հարցը։
Իրանի «Ջամարան» ռազմածովային ականակիր նավը զորավարժությունների ժամանակ սխալմամբ կրակել է իր նավի ուղղությամբ:
«Մեդիա պաշտպանը» ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Հանրային ՀԸ-ի կողմից ԱԺ պատգամավորներ Էդմոն Մարուքյանի և Սասուն Միքայելյանի միջև օրեր առաջ տեղի ունեցած ծեծկռտուքի վերաբերյալ ռեպորտաժին:
Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 79 նոր դեպք, ապաքինվել է ևս 34 մարդ:
Մայիսի 11-ին, ժամը 05:14-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Գրիբոյեդովի փողոցի թիվ 21/4 շենքի մոտակայքում այրվում է անվադող:
Այս պահին գտնվում ենք դեպքերի 15-օրյա կրկնապատկման փուլում։ Եթե այս միտումը պահպանվի, ապա մայիսի 24-ին կունենանք մոտ 6 հազար 350 դեպք, իսկ հունիսի 8-ին` մոտ 12 հազար 700 դեպք:
Սույն թվականի մայիսի 8-ին Ազգային ժողովում կատարված, տեսաձայնագրված և որևէ նոր ապացույցի կարիք չունեցող բռնությունը ոչ միայն միանշանակ չդատապարտվեց իշխանության կողմից, այլև արդարացվեց, լեգիտիմացվեց և խրախուսվեց Հայաստանի Հանրապետության թիվ մեկ քաղաքական պատասխանատուի մակարդակով։
ՏԿԵ նախարարության ճանապարհային դեպարտամենտը հայտնում է, որ մայիսի 11-ին ժամը՝ 10։00-ին Մ-6 Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի 17-րդ կիլոմետրին (Վանաձոր քաղաքից դեպի Ալավերդի) տեղի է ունեցել քարաթափում։ Ճանապարհը միակողմանի փակ է։
Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով վարակվածների թիվն անցել է 4 միլիոն 181 հազարը:
Մայիսի 10-ին, ժամը 20:45-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ քաղաքացին մոտք է գործել Երևանի Զորավար Անդրանիկի փողոցի թիվ 2ա հասցեում գտնվող թիվ 19 պոլիկլինիկա և սպառնում է ինքնասպանություն գործել։