Իրանում մայիսի 11-ի վիճակագրական տվյալների համաձայն, նախորդ օրվա համեմատ, կորոնավիրուսով վարակակիրների թիվն ավելացել է 1683-ով՝ ընդհանուրը դառնալով 109 հազար 286:
Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Թող որևէ ուսուցիչ, դպրոցի տնօրեն, նախարար կամ վարչապետ իր բախտն ու ճակատագիրը փորձի իմ երեխաներին դասավանդի այն նյութը, որը ես, որպես ծնող, թույլ չեմ տալիս: Հետևանքների համար կզղջան բոլորը, հատ առ հատ, պատգամավոր թե օտարերկրյա վարձկան գործակալ:
Ավարտվեց նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի մասնակցությամբ ԱԺ ապրիլյան քննիչ հանձնաժողովի նիստը: Ի տարբերություն այլ բարձրաստիճան պաշտոնյաների, որոնց մասնակցությամբ նիստերը տևել են 4, նույնիսկ` 6 ժամ, Կարեն Կարապետյանի մասնակցությամբ նիստը տևեց 1,5 ժամ:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մայիսի 11-ին՝ օրվա երկրորդ կեսին հանդես կգա նոր ուղերձով՝ կապված կորոնավիրուսի հետևանքով երկրում ստեղծած իրավիճակի հետ:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել է, որ երկրում կարանտինի ժամկետը երկարաձգվում է մինչև հուլիսի 1-ը:
Ինչպես արդեն տեղեկացրել են՝ այսօր Ազգային ժողովն ընդունել է Լանզարոտիի աղմկահարույց կոնվենցիան։ Ավելացնենք, որ կողմ քվեարկած 79 պատգամավորներից 78-ը ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներն են, որոնց է միացել նաև «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը լքած Արման Բաբաջանյանը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են Հայաստանում անշարժ գույքի հարկման համակարգի վերանայման ուղղությամբ ներկայացված առաջարկությունները:
Մայիսի 11-ի ցերեկը, 12-ին, 14-16-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քիչ առաջ Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր. ««Չափալախը ինֆորմացիայի փոխանցման միջոց է» – այսպես է արտահայտվում իր ֆեյսբուքյան պատին Երևանի N մանկապարտեզի տնօրենը։ Իսկ գիտե՞ք ինչու է ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻ ՏՆՕՐԵՆԸ այդպիսի նախադասություն գրում, որովհետև նա դարձել է մանկապարտեզի տնօրեն իր քրոջ ամուսնու՝ Երևանի իմքայլական քաղաքապետի տեղակալի միջնորդությամբ։
Իրանի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ալի Ռաբին հայտնել է, որ իշխանությունները պատրաստվում են դպրոցները բացել մայիսի 16-ից:
Նարեկ Սամսոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Փաշինյանների ընտանեկան հավաքածուն ամբողջանում է. վատ դերասան Հրաչյա Հակոբյանը դատի է տվել ինձ
Ազգային ժողովն այսօր վավերացրեց «Սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» Եվրոպայի խորհրդի, կամ, ինչպես հայտնի է՝ «Լանզարոտեի կոնվենցիան»:
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը մայիսի 11-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանին և նույն խմբակցության անդամ, ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մանե Թանդիլյանին:
Արաբական Միացյալ Էմիրություններում գտնվող «Մարդկային եղբայրության» Գերագույն հանձնաժողովը կոչ է անում աշխարհի բոլոր ազգերին հինգշաբթի օրը` մայիսի 14-ին, իրենց կրոնին, հավատամքին և ուսմունքին համապատասխան, աղոթք հղել առ Աստված, ծոմ պահել և բարի գործեր կատարել, որպեսզի Աստված վերջ տա այս համավարակին, ազատի մարդկությանը ներկայիս տառապանքից և օգնի գիտնականներին դրա դեմ դեղամիջոց գտնել և փրկել աշխարհը վիրուսի տարածման առողջապահական, տնտեսական և հումանիտար հետևանքներից:
2020թ. մայիսի 10-ին՝ ժամը 02:40-ի սահմաններում, անհայտ անձը, մուտք գործելով Արմավիր քաղաքի Չարենցի փողոցում գտնվող տներից մեկը, իր մոտ պահվող 16 տրամաչափի որսորդական հրացանով, ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, մեկ կրակոց է արձակել նույն տան 29-ամյա բնակչի ուղղությամբ և դիմել փախուստի:
«Հայաստանյան քրեակատարողական հիմնարկներում կան առողջական խնդիրներով և կալանքը որպես պատժի միջոց անհամատեղելիության խնդիր ունեցող ձերբակալվածներ և կալանավորվածներ, իսկ դատարանները դատական նիստերն անհարկի ձգձգում են, երբ հավես են ունենում, այն ժամանակ էլ նիստ են անում, որի հետևանքով էլ մենք հունվարին ունեցանք Կարեն Ծաղիկյանի մահվան դեպքը, իսկ եթե դատավորը չալարեր և 2 օր առաջ նիստ աներ, հնարավոր կլիներ փրկել մարդու կյանքը»,- այսօրԱզգային ժողովում, դիմելով Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին, ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի խոսքով՝ արտակարգ դրություն հայտարարելուց հետո մարդու իրավունքների խախտումների հետ կապված բողոքների թիվը սրընթաց աճել է:
Շիրակի մարզում այս պահին մեկուսացման և ինքնամեկուսցման ցուցում ունի 271 քաղաքացի:
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի խոսքով՝ ճիշտ չէ, որ ՄԻՊ-ը մեկնաբանի մայիսի 8-ին ԱԺ-ում տեղի ունեած միջադեպից հետո վարչապետի ելույթը: Քանի որ այն նաև քաղաքական բնույթի ելույթ էր:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարել է կառավարությանը մինչև հունիսի 1-ը ներկայացնել տնտեսության վերականգնման գործողությունների ծրագիր՝ համատեղ մշակված ռեգիոնալ իշխանությունների և բիզնես ոլորտի ներկայացուցիչների հետ:
Դավիթ Խաժակյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. ««Չափալախը ինֆորմացիայի փոխանցման միջոց է»,- այսպես է արտահայտվում իր ֆեյսբուքյան պատին Երևանի N մանկապարտեզի տնօրենը։ Իսկ գիտե՞ք՝ ինչու է ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻ ՏՆՕՐԵՆԸ այդպիսի նախադասություն գրում, որովհետև նա դարձել է մանկապարտեզի տնօրեն իր քրոջ ամուսնու՝ Երևանի իմքայլական քաղաքապետի տեղակալի միջնորդությամբ։
Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանն այսօր խորհրդարանում տարեկան զեկույցը ներկայացնող Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին հարց ուղղեց, թե տեսակետ ունի՞ ԱԺ-ի այսօր վավերացրած «Սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիայի մասին, որն առավել հայտնի է՝ որպես «Լանզարոտեի կոնվենցիա»: Արման Թաթոյանը նախ ասաց, որ այդ կոնվենցիան վավերացրել է […]
ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը քիչ առաջ ժամանեց խորհրդարան՝ մասնակցելու ԱԺ ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստին:
Մայիսի 9-ին, ժամը 21.15-ին, Բերդ քաղաքի Մաշտոցի փողոցում «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքեայի վարորդը վրաերթի էր ենթարկել 58-ամյա Արայիկ Զաքարյանին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց:
ՀՀ պարետի որոշմամբ` տնտեսավարողի գործունեությունը ժամանակավորապես կասեցվում է տեղեկացման պահից, երբ ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի ներկայացուցիչը ներկայացնում է տեղեկացման թերթիկ։
Վրաստանի կառավարության որոշմամբ մայիսի 11-ից երկրում բացվում են արտադրության բոլոր ոլորտները:
Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և այլ դատավարական գործողություններ՝ դեպքի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունն ապահովելու համար:
Մայիսի 11֊ի ժամը 11։00֊ի դրությամբ Արցախում մեկուսացման մեջ է գտնվում 15 քաղաքացի:
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մայիսի 11-ին ընդունել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանին եւ կուսակցության անդամ, ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մանե Թանդիլյանին:
Այսօր Ազգային ժողովում, երբ Մարդու իրավունքների պաշտպանն ավարտեց ներկայացնել տարեկան զեկույցը, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը հարց ուղղեց ՄԻՊ Արման Թաթոյանին՝ ի՞նչ քայլեր է իրականացնում նրա ղեկավարած կառույցը՝ երեխաների իրավունքների պաշտպանության համար՝ հիշեցնելով ապօրինի որդեգրման վերաբերյալ հարուցված քրեական գործը: