«Հարցազրույց չեմ տալիս». Սասուն Միքայելյանը հրաժարվեց պատասխանել հարցերին

Մայիսի 8-ին ԱԺ-ում գրանցված միջադեպի հետ կապված՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը չի ցանկանում որևէ հարցազրույց տալ կամ խոսել: Այս մասին այսօր խորհրդարանում նշեց պատգամավորը:

Լրագրողները նրան հարց ուղղեցին, թե ինչպե՞ս կգնահատի միջադեպի հետ կապված վարչապետի ելույթը, ամեն դեպքում, կիսո՞ւմ է նրա տեսակետը, քանի որ շատերը կարծում են, որ վարչապետն ըստ էության խրախուսեց բռնությունը:

«Ամեն դեպքում ես հարցազրույց չեմ տալիս, շնորհակալություն հարցի համար»,- նշեց Սասուն Միքայելյանը:

Հաջորդ հարցին՝ միջադեպից հետո ծանոթացե՞լ է հասարակության արձագանքներին, Սասուն Միքայելյանը որևէ պատասխան չտվեց և հեռացավ:

Հիշեցնենք, որ մայիսի 8-ին ԱԺ-ում բանավեճ տեղի ունեցավ  իշխանական պատգամավոր Բաբկեն Թունյանի և «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի միջև, որին միջամտեց Սասուն Միքայելյանը, որից հետո տեղի ունեցավ ծեծկռտուք:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031