
Դոդոնն առաջարկել է նախագահական ընտրություններն անցկացնել նոյեմբերի 1-ին

Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնն խորհրդարանին առաջարկել է նախագահական ընտրություններն անցկացնել 2020 թվականի նոյեմբերի 1-ին:
«Ռեգնում»-ը տեղեկացնում է, որ այս մասին Դոդոնը հայտարարել է մայիսի 11-ին կայացած ճեպազրույցի ընթացքում:
«Բոլոր խոսակցությունները շահարկումները դադարեցնելու համար ես որոշում եմ կայացրել խորհրդարանին առաջարկել նախագահական ընտրություններն անցացնել 2020 թվականի նոյեմբերի 1-ին»,-նշել է Մոլդովայի նախագահը:
Նա հիշեցրել է, որ ընտրությունները կարող են անցկացվել հոկտեմբերի 23-ից նոյեմբերի 23-ն ընկած ժամանակահատվածում: Դրա հետ կապված՝ նա խորհրդարանական մեծամասնությանն առաջարկել է ընթացիկ տարվա նոյեմբերի 1-ը: