Ապրիլի 6-ին, ժամը 7.30-ի սահմաններում, բժշկական կենտրոնից ոստիկանության Տարոնի բաժնում հաղորդում ստացվեց, որ կրծքավանդակի կտրած-ծակած թափանցող վերքով տեղափոխվել է 50-ամյա մի տղամարդ:
«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին կիսապաշտպան Ռայան Գիգգը կազմել է ակումբի խորհրդանշական հավաքականն այն ֆուտբոլիստներից, որոնց հետ խաղացել է:
Սիսիանում երեկվա միջադեպի հետեւանքով հոսպիտալացված 3 քաղաքացիները Հայր Ներսեսի ընտանիքի անդամներն են։
Արցախի տեղեկտվական շրաբի փոխանցմամբ Արցախի Առողջապահության նախարարությունը տեղեկացրել է, որ որ այս պահի դրությամբ Արցախի բուժհաստատություններում մեկուսացված քաղաքացիներ չկան:
Հայաստանի ղեկավարությունը չի ուզում մենք գանք Հայաստան, ասում են՝ տեղի խնդիր ունեն. Մոսկվայի օդանավակայանում մնացած հայերն անելանելի վիճակում են. News.am:
168.am-ը շարունակում է ներկայացնել պատանիների, ովքեր, չնայած երիտասարդ տարիքին, հաջողություններ են գրանցել տեխնոլոգիաների, բիզնեսի ոլորտում։
Կորոնավիրուսային հիվանդություն հաստատված 758 պացիենտ ստանում է բուժում:
Ըստ The Athletic-ի՝ մերսիսայդյան ակումբի բարձրագույն ղեկավարությունը` գործադիր տնօրեն Փիթեր Մուրը, Էնդի Հյուզը և գործադիր տնօրեն Բիլլի Հոգանը կրճատել են իրենց աշխատավարձերը 25%-ով:
Հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի մասնագետների կողմից 2020թ. ապրիլի 8-ին Ստեփանակերտ քաղաքում գործող 20 առևտրային օբյեկտներում 43 լայն սպառման ապրանքատեսակների դիտարկման արդյունքում, նախորդ օրվա համեմատ, արձանագրվել է 7 ապրանքատեսակների միջին գների փոփոխություն՝ 5 գնաճ և 2 գնանկում:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կապ է հաստատել Պոլսո Հայոց պատրիարք Սահակ արք. Մաշալյանի հետ և շնորհակալություն հայտնել երկրում անցկացված դրամահավաքին մասնակցելու համար:
«Այս պահին պլանավորված որևէ թռիչք չկա»,- այս մասին 168․am-ի հետ զրույցում ասաց ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը՝ ներկայացնելով ՌԴ-ում ՀՀ այն քաղաքացիների վիճակը, որոնք վերջին օրերին իրականացված 2 չվերթերով դեռ չեն կարողացել վերադառնալ հայրենիք:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում քննվող քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ 2017-2018թթ. Երևանի համայնքի կողմից «Մուլտի Գրուպ Կոնցեռն» ՍՊ ընկերությանը տրվել են Աբովյան փողոցում հյուրանոցային համալիր կառուցելու համապատասխան շինարարական թույլտվություններ:
Ֆիզարձակուրդում գտնվող կանայք չեն կարողանա օգտվել Կառավարության՝ Կորոնավիրուսի սոցիալական հետևանքների չեզոքացման 9-րդ ծրագրից. 168.am-ի հետ զրույցում ասաց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի քարտուղար Սոնա Մարտիրոսյանը:
«Անշարժ գույքի ընդհանուր վիճակը համապատասխանում է երկրի կասեցված իրավիճակին»,- 168.am-ի հետ զրույցում հայտնեց անշարժ գույքի շուկայի մասնագետ, «Ակցեռն» կորպորացիայի նախագահ Հակոբ Բաղդասարյանը՝ անդրադառնալով կորոնավիրուսի համավարակով պայմանավորված խնդիրներին:
2019 թվականին Qualcomm-ը հայտարարեց, որ իր պրոցեսորներն աջակցում են բջջային տեսախցիկների հետ աշխատանքին, որոնց լուծաչափը հասնում է 192 մեգապիքսելի: Ժամանակին նման բարձր լուծումն անտեղի էր թվում, բայց 108 մեգապիքսել սենսորով սմարթֆոնների հայտնվելով՝ նման որոշումները դառնում են միայն ժամանակի հարց:
«Կա ընդամենը քաղաքական առաջնորդ, որի շուրջ, ելնելով տարբեր մոտիվացիաներից, հավաքվում են իր կողմնակիցները։ Արդյունքում՝ օբյեկտիվորեն տեղի է ունենում նույն այդ առաջնորդի «սրբացում»՝ իր անսխալականության, «փրկիչ» լինելու հիմքով, և առաջնորդն ինքն էլ, քանի որ մարդը թույլ արարած է, ի վերջո, սկսում է հավատալ իր «սուրբ փրկչական, անսխալ լինելու» առաքելությանը, ինչի արդյունքում առաջանում է մի երևույթ, որը քաղաքագիտության մեջ կոչվում է «վոժդիզմ»։
Եթե ընկերության տարեկան փաստացի շրջանառությունը բավարարում է նրան ՓՄՁ դասակարգելու համար, ի՞նչ կապ ունի, թե շրջանառության եռամսյակային կտրվածքն ինչպիսին է: Գործնականում սա մի մկրատ է, որը կարող է օգտագործվել, և կարծում եմ՝ հենց դրա համար էլ նախատեսված է՝ աջակցության այդ գործիքից օգտվող ընկերությունների թվաքանակն արհեստականորեն սահմանափակելու նպատակով:
Բանակցային գործի մասնագետ (CMPartners, Քեմբրիջ, ԱՄՆ) Արթուր Մարտիրոսյանի հետ Tert.am-ը զրուցել է նոր կորոնավիրուսի տարածման արդյունքում հնարավոր աշխարաքաղաքական վերադասավորումների մասին:
Արցախի նախագահական ընտրությունների առաջին փուլում Արայիկ Հարությունյանը ստացավ 49,26% ձայն, և դրանով արդեն իսկ պարզ դարձավ, որ երկրորդ փուլում նա հաղթելու է` անկախ կորոնավիրուսից կամ այլ խնդիրներից, քանի որ կային կուսակցություններ, որոնք, այսպես թե այնպես, ավելի շուտ կմիանային Արայիկ Հարությունյանին, քան Մասիս Մայիլյանին: 168.am-ի հետ զրույցում ասաց մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանը:
Երևան քաղաքաի Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է:
«Ֆուտբոլիստների պայմանագրերը սովորաբար ավարտվում են մրցաշրջանի ավարտին, պայմանագրի ավարտի ամսաթիվը համընկնում է մրցաշրջանի ավարտի հետ: Հաշվի առնելով խաղերի կասեցումը շատ երկրներում, ակնհայտ է, որ այս մրցաշրջանը չի ավարտվի, երբ մարդիկ նախատեսում են։ Հետևաբար՝ առաջարկվում է երկարաձգել պայմանագրերը, մինչև մրցաշրջանն իսկապես ավարտվի: Դա պետք է համապատասխանի կողմերի նախնական մտադրությանը՝ պայմանագիր կնքելիս, ինչպես նաև պահպանի մարզական ամբողջականությունն ու կայունությունը:
Երևանի ավագանու «Լույս» դաշինքի ղեկավար Դավիթ Խաժակյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է:
Կան թեմաներ, որոնց նկատմամբ մեր հասարակությունը վերապահ վերաբերմունք ունի: Խիստ վերապահ: Որդեգրումը հենց այդ թեմաներից է:
Apple-ը միացել է կորոնավիրուսի դեմ գլոբալ պայքարին: Թիմ Քուքը խոսել է դիմակի մասին, որն ընկերությունը մշակել է հատուկ բժիշկների համար, ովքեր պայքարում են COVID-19-ի դեմ: Այն կոչվում է Face Shield և բաղկացած է ճակատի կապիչից և պաշտպանիչ պլաստիկ վահանից:
COVID-19 Հայաստան. փաստահավաք խումբ հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով, որ կորոնավիրուսի վարակի տարածման ընթացքում իշխանությունների կողմից ի հայտ են եկել մի շարք բացթողումներ:
Իսպանիայի իշխանությունները հույս են հայտնել, որ ապրիլի 26-ից հետո երկիրը կարող է հետզհետե վերադառնալ բնականոն կյանքի:
Մեծ Բրիտանիայում կորոնավիրուսից զոհերի թիվը գերազանցել է 7 հազարը, վարակվածների ընդհանուր թիվը կազմում է 60 հազար:
Լա Լիգայի նախագահ Խավիեր Տեբասը մեկնաբանել է լուրերը «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիի՝ «Ինտեր» հնարավոր տեղափոխության մասին:
ՀՀ պետական միջոցների հաշվին ձեռքբերված, Չինաստանի պետական մարմինների, ինչպես նաև հայ և չինացի բարերարների կողմից նվիրաբերած բժշկական պարագաների և սարքավորումների խմբաքանակը տեղափոխող ինքնաթիռը շուտով կժամանի Երևան։ Հատուկ չվերթը նախաձեռնել է ՀՀ պարետատունը։
«Ես ամեն դեպքում կտարբերակեի պատերազմական իրավիճակը և այն ճգնաժամը, որ մենք ունենք այսօր. դրանք իրենց բնույթով տարբեր են»: