Գիգզը չի ներառել Ռոնալդուին «Մանչեսթեր Յունայթեդի» խորհրդանշական հավաքականում
«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին կիսապաշտպան Ռայան Գիգգը կազմել է ակումբի խորհրդանշական հավաքականն այն ֆուտբոլիստներից, որոնց հետ խաղացել է:
Դարպասներում Պետեր Շմեյխելն է, պաշտպանական գիծը կազմել են Գարի Նևիլը, Ռիո Ֆերդինանդը, Միկայել Սիլվեստերը և Դենիս Իրվինը: Կիսապաշտպանությունում են Դեյվիդ Բեքհեմը, Ռոյ Քինը, Նիքի Բաթը և Փոլ Սքոուլզը, հարձակման գծում են «Մանչեսթեր Յունայթեդի» ներկայիս մարզիչ Օլե-Գունար Սուլշերը և Ուեյն Ռունին:
46-ամյա Գիգզի ընտրությունը հրապարակվել է «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտոնական կայքում:
Գիգզը խորհրդանշական հավաքականում չի ներառել նախկին թիմակից Կրիշտիանու Ռոնալդուին, որը «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում խաղացել է 2003-2009 թվականներին: