Իսպանիան հույս է հայտնել ապրիլի 26-ից հետզհետե վերադառնալ բնականոն կյանքի
Իսպանիայի իշխանությունները հույս են հայտնել, որ ապրիլի 26-ից հետո երկիրը կարող է հետզհետե վերադառնալ բնականոն կյանքի:
«ՌԻԱ Նովոստի»-ն տեղեկացնում է, որ այս մասին հայտարարել է Իսպանիայի ֆինանսների նախարար Մարիա Խեսուս Մոնտերոն:
«Ապրիլի 26-ից քաղաքացիները հնարավորություն կունենա սկսել վերադառնալ բնականոն կյանքի»,- հավաստիացրել է նախարարը: Երկրի խորհրդարանն ապրիլի 9-ին պետք է կրկին երկարաձգի արտակարգ դրության ռեժիմը, որը մտցվել էր մարտի 14-ին: Այս անգամ նախատեսվում է երկարաձգել մինչև ապրիլի 26-ը:
Ավելի վաղ Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը չէր բացառել, որ ապրիլի 26-ից հետո ևս արտակարգ դրության ժամկետը կերկարաձգվի, սակայն նշել էր, որ բնակիչների ու իրավաբանական անձանց տնտեական գործունեության որոշ սահամանփակումներ հետզհետե կմեղմվեն:
Վարչապետը նշել էր, որ ապրիլի 26-ից քաղաքացիները կարող են վերադառնալ փողոցներ, հրապարակներ, թեպետ դեռ կլինեն կոնկրետ ցուցումներ: