«Մեսսիի՝ Լա Լիգայից հեռանալը ողբերգություն չի լինի»․ Լա լիգայի նախագահ
Լա Լիգայի նախագահ Խավիեր Տեբասը մեկնաբանել է լուրերը «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիի՝ «Ինտեր» հնարավոր տեղափոխության մասին:
«Ես չեմ կարծում, որ Մեսսիի ժամանումն Ա Սերիա կարող է լուծել իրենց խնդիրները պարտքերի և բարձր վճարների հետ: Ա Սերիայի թվերը շեշտում են իրենց տնտեսական խնդիրները, որոնք Մեսսին, անշուշտ, չի լուծի:
Ես կցանկանայի, որ Մեսսին մնա այստեղ՝ Լա Լիգայում, բայց եթե նա հեռանա, դա ողբերգություն չի լինի։
Ասում էին, որ առանց Կրիշտիանու Ռոնալդուի՝ Լա Լիգան կկորցներ մեծ գումարներ, բայց փոխարենը՝ մենք միայն վաստակում ենք: Խաղացողներ ունենալն օգնում է, բայց նրանք առաջնության բաղկացուցիչ մասը չեն»,- ասել է Տեբասը:
Սիրարփի Աղաբաբյան