Հայաստան ֆուտբոլի առաջնության բարձրագույն խումբը ներկայացնող «Ալաշկերտ» ակումբի անդամները մարզումները վերսկսելուց առաջ կորոնավիրուսի թեստ են հանձնել:
Ռիսկի գործոններ, որոնք կորոնավիրուսով վարակվելու դեպքում բարձրացնում են ծայրահեղ ծանր վիճակում հայտնվելու հավանականությունը:
Կանադայի Օնտարիո նահանգի վարչապետ Դուգ Ֆորդը հանդես է եկել Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցին նվիրված հայտարարությամբ։
Իրանում կորոնավիրուսի ապրիլի 23-ի վիճակագրական տվյալների համաձայն, նախորդ օրվա համեմատ վարակակիրների թիվն ավելացել է 1.030-ով՝ կազմելով 87 հազար 026:
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Ստեփան Ծատուրյանը նշանակվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության փոխնախարար։
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 23-ի ժամը 14:40-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում Հունաստանում մտցված բոլոր սահմանափակումների ժամետները երկարաձգվում են մեկ շաբաթով՝ մինչև մայիսի 4-ը:
Օրեր առաջ 168.am-ը տեղեկացրել էր այն մասին, որ այսօր Բարձրագույն դատական խորհրդում քննության առարկա է դառնալու ԲԴԽ անդամ Հայկ Հովհաննիսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը:
Ապրիլի 28-ին Կառավարությայն առաջարկով Ազգային ժողովն արտահերթ նիստ կգումարի մի շարք օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու նպատակով։ Օրակարգում ներառված են «ՀՀ 2020 թվականի պետական բյուջեի», «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքների, ինչպես նաև «Աշխատանքային» և «Վարչական իրավախախտումների մասին» օրենսգրքերի փոփոխությունների նախագծերը։
Ապրիլի 23-ի ցերեկը, 24-26-ը, 28-ի ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, առանձին վայրերում հնարավոր է ամպրոպ, կարկուտ: 23-ի ցերեկը, 24-25-ը լեռնային շրջաններում տեղումները կլինեն ձյան տեսքով:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Սուրեն Գալստյանը նշանակվել է արդարադատության նախարարության գլխավոր քարտուղար։
Քուրդիստանի Արտաքին հարաբերությունների դեպարտամենտը հայտարարել է, որ կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով Հայաստանում գտնվող 91 քուրդ ուսանող և այլ քաղաքացիներ տեղափոխվել են, ապահով կերպով ժամանել Իրաք՝ իրենց տուն:
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հովհաննես Խուդոյանը Քոչարյանի խափանման միջոց կալանքը վերացնելու վերաբերյալ նոր միջնորդություն է ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան:
Կառավարությունը մարտի 23-ի նիստում ընդունեց Ոստիկանության բարեփոխումների ռազմավարությունը և դրանից բխող 2020-2022 թվականների գործողությունների ծրագիրը:
Ստեղծված իրավիճակն ունի մի քանի լուծում, բայց դրանցից ոչ մեկին ես չեմ գնա։ Խաղաղություն, ներդաշնակություն և տրամաբանություն մեր երկրին:
Ավստրալիայում առաջիկա 4 ամիսներին դեռ միջազգային ուղևորությունների արգելքը կպահպանվի և սահմաններն էլ փակ կլինեն:
Կորոնավիրուսի համաճարակը, դաշնային հանրապետություն հիմնելու ժամանակից ի վեր, Գերմանիայի պատմության լրջագույն մարտահրավերն է:
ԱՀ առողջապահության նախարարությունից փոխանցում են, որ շուրջ երկու շաբաթ ինքնամեկուսացման մեջ գտնվող Ասկերանի շրջանի արտադրամասի աշխատակիցներն այսօր դուրս կգան ինքնամեկուսացումից:
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի որոշմամբ՝ Նորք-Մարաշ վարչական շրջանի ղեկավար է նշանակվել Էդմոնդ Ղազարյանը։
Կառավարությունն այսօր 74 միլիոն դրամ հատկացեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Պետական գույքի կառավարման կոմիտեին՝ վերջինի ենթակայության տակ գտնվող Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոն ՓԲԸ-ին հատկացնելու համար:
Մասնագետները պահպանել են անվտանգության բոլոր կանոնները։
Ռուսաստանում վերջին մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակվածության 4 հազար 774 նոր դեպք:
Կառավարությունը մարտի 23-ի նիստում ընդունեց որոշման նախագիծ, համաձայն որի՝ մայիսի 1-ից կբարձրանա 5 մանկատների աշխատակիցների աշխատավարձը: Նշենք, որ այսօր 623 երեխա շարունակում է խնամվել շուրջօրյա հաստատություններում:
2019թ. ապրիլի 15-ի հանդիպման արդյունքները ձևակերպվել են ՀՀ-ի, ՌԴ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների համատեղ հայտարարության մեջ, որն ուրվագծում է բանակցությունների շրջանակը և չի ներառում որևէ հղում կամ նույնիսկ ակնարկ կարգավորման փուլային տարբերակի մասին:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ապրիլի 23-ի Կառավարության նիստի ընթացքում անդրադարձավ Պետական եկամուտների կոմիտեի հրապարակած 1000 խոշոր հարկատուների ցանկին:
ԱԺ նախկին պատգամավոր, ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գևորգյանի փաստաբան Հրանտ Անանյանը, բացի նրանից, որ իր պաշտպանյալի նկատմամբ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի կայացրած կալանավորման մասին որոշումը բողոքարկել է Վերաքննիչ քրեական դատարանում, նաև մի քանի բողոք-միջնորդություն է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն և Հատուկ քննչական ծառայություն:
2020թ. ապրիլի 22-ին՝ ժամը 06:50-ին, քաղաքացուց ահազանգ է ստացվել այն մասին, որ Կապան քաղաքիԳ.Նժդեհի հուշահամալիրի տարածքում դիակ կա:
Նոր կորոնավիրուսի համավարակի տարածումը կանխելու նպատակով ապրիլի 21-ից ապրիլի 25-ի ժամը 22.00-ն փակ են լինելու Ծիծեռնակաբերդի՝ Հայոց ցեղասպանության հուշահամալիր տանող հետիոտների ու տրանսպորտային միջոցների համար նախատեսված բոլոր ճանապարհները։
Այսօր հրապարակվել է նոր օրենսդրական նախագիծ (հղումը մեկնաբանությունում), որով վերջնականապես ոչնչացվում է բանկային գաղտնիքը։ Համաձայն այդ նախագծի բանկերը պարտավորվում են անձանց բանկային հաշիվների, հաշիվներում առկա գումարի վերաբերյալ տեղեկատվություն տրամադրել հարկային մարմիններին։ Նախկինում դա հնարավոր էր բացառապես դատարանի թույլտվությամբ։
Կառավարության ղեկավար Նիկոլ Փաշինյանը նախագիծը ներկայացնող Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանից հետաքրքրվեց՝ արդյո՞ք այս որոշմամբ շահառուների համար անվճար են դառնում բոլոր տեսակի բժշկական ծառայությունները: