Բաժիններ՝

Երևանի Նորք-Մարաշ վարչական շրջանը նոր ղեկավար ունի

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի որոշմամբ՝ Նորք-Մարաշ վարչական շրջանի ղեկավար է նշանակվել Էդմոնդ Ղազարյանը։

«Նորք-Մարաշ համայնքի սիրելի բնակիչներ, հայտնում եմ, որ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի որոշմամբ նշանակվել եմ Նորք­-Մարաշ վարչական շրջանի ղեկավարի պաշտոնում: Վստահեցնում եմ ձեզ, որ իմ պաշտոնավարման ընթացքում հնարավորինս կանեմ ամեն ինչ հավուր պատշաճի՝ ձեզանից յուրաքանչյուրին աջակցելու, ձեր հոգսերը թեթևացնելու, առկա բոլոր խնդիրները լուծելու, ինչպես նաև այս վարչական շրջանի տարածքի բարեկարգման ծրագիրն ավելի լայնածավալ ու հետաքրքիր դարձնելու և այն լիարժեք իրականացնելու համար՝ հանուն համայնքի հարատևման։ Հուսով եմ՝ միասին մշտապես բարձր կպահենք համայնքի պատիվը»,- գրել է Ղազարյանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս