Կգումարվի արտահերթ նիստ՝ նաև «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում փոփոխություն կատարելու համար
Ապրիլի 28-ին Կառավարությայն առաջարկով Ազգային ժողովն արտահերթ նիստ կգումարի մի շարք օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու նպատակով։ Օրակարգում ներառված են «ՀՀ 2020 թվականի պետական բյուջեի», «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքների, ինչպես նաև «Աշխատանքային» և «Վարչական իրավախախտումների մասին» օրենսգրքերի փոփոխությունների նախագծերը։
Գործադիրն ապրիլի 23-ին հաստատեց նաև խորհրդարանում հատուկ ընթացակարգով արտահերթ նիստ անցկացնելու մասին որոշման նախագիծը։
Կառավարության ներկայացուցիչ է նշանակվել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը: