 
                        Ստեփան Ծատուրյանը նշանակվել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ
 
                                    Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Ստեփան Ծատուրյանը նշանակվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության փոխնախարար։ Վարչապետի որոշումը հրապարակվել է ՀՀ կառավարության e-gov.am կայքում։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Ստեփան Ծատուրյանին նշանակել բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ»,- ասված է որոշման մեջ:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        