 
                        Շիրակի մարզում ձյուն է տեղում
 
                                    Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 23-ի ժամը 14:40-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները դեռ անորոշ ժամանակ փակ կլինեն:
Արագածոտնի մարզի Ապարան, Գեղարքունիքի մարզի Սևան, Ճամբարակ, Լոռու մարզի Վանաձոր քաղաքներում, Շիրակի մարզի Աշոցքի (բուք), Ամասիայի տարածաշրջաններում և Գյումրի քաղաքում տեղում է ձյուն:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        