Բաժիններ՝

Բազմաթիվ կոռուպցիոն, մենաշնորհային մեխանիզմներ ուղղակի ոչնչացրել ենք. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ապրիլի 23-ի Կառավարության նիստի ընթացքում անդրադարձավ Պետական եկամուտների կոմիտեի  հրապարակած 1000 խոշոր հարկատուների ցանկին:

Ըստ վարչապետի՝ 2020 թվականի առաջին եռամսյակում խոշոր հարկ վճարողների վճարած հարկերը կազմում են 246 միլիարդ դրամ, 2019 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ՝ արձանագրվել է 11.3 տոկոս, իսկ 2018-ի նույն  ժամանակահատվածի համեմատ՝ 37.4 տոկոս աճ:

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ ցանկում ընդգրկված առաջին  100 խոշոր հարկատուները  վճարվել են ընդհանուր առմամբ 151 միլիարդ դրամ հարկ, որը 2018 թվականի համեմատ՝ ավելին  է 16 միլիարդ դրամով, իսկ 2018 թվականի մակարդակը գերազանցում է մոտ 40 միլիարդ դրամով:

«Իհա՛րկե, սրանք շատ խոսուն ցուցանիշներ են և վկայում են այն մասին, որ մենք բազմաթիվ կոռուպցիոն, մենաշնորհային մեխանիզմներ ուղղակի ոչնչացրել ենք և այս գործընթացի արդյունքում հնարավորություն ենք ստացել առողջապահության ոլորտի ծախսերն ավելացնել, գումարներ հատկացնել կրթաթոշակների, զինծառայողների համար»,- ասաց վարչապետ Փաշինյանը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս