ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր առավոտյան այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր, որտեղ ծաղիկներ է խոնարհել սուրբ նահատակների հիշատակին և իր երախտիքի խոսքը հղել այն պետություններին, որոնք ճանաչել ու դատապարտել են Հայոց ցեղասպանությունը:
Ուկրաինայի ողջ տարածքում ապրիլի 24-ին ընթանում են Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ։
Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի կապակցությամբ Ավստրիայում և Սլովակիայում ՀՀ դեսպան Արմեն Պապիկյանը և դեսպանության աշխատակիցները ծաղկեպսակներ կխոնարհեն Վիեննայի կենտրոնում գտնվող Ֆրանց Վերֆելի հուշարձանի և հայ առաքելական Սբ․ Հռիփսիմե եկեղեցու բակում տեղադրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողի մոտ։
Ստամբուլահայ երգչուհի Սիբիլը, որը, հայ երգը ներկայացնելով աշխարհում, գերել է բազմաթիվ թուրքերի սրտեր, հույս ունի, որ կավելանա այն թուրքերի թիվը, որոնք կընդունեն ճշմարտությունը Հայոց ցեղասպանության մասին:
Երուսաղեմում ապրիլի 24-ին կայացել է Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցին նվիրված արարողություն:
ԱՄՆ կոնգրեսական Ջուդի Չուն հորդորում է նախագահ Դոնալդ Թրամփին, որ նա ևս ճանաչի ու ընդունի 1915 թվականի դեպքերը որպես ցեղասպանություն:
Այսօր լրանում է Օսմանյան կայսրության կառավարության կողմից Արևմտյան Հայաստանում և կայսրության այլ հայաբնակ տարածքներում իրականացրած Հայոց Ցեղասպանության 105-րդ տարելիցը։ Մեր ազգի պատմության այս մեծագույն ողբերգության պատճառով, մենք կորցրեցինք ոչ միայն մեկ միլիոնից ավել անմեղ կյանքեր, այլև մեր պատմական հայրենքի մեծ մասը և այնտեղ հազարավոր տարիների ընթացքում ստեղծված վիթխարի քաղաքակրթական ժառանգությունը։
Վիրտուալ երթին դեպի Ծիծեռնակաբերդ մասնակցելու համար այս պահին 1915 համարին ստացվել է 85 հազար 575 անուն, իսկ 00 374 33 19 15 00 համարին՝ 3715 անուն։
Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնը Հայոց ցեղասպանության 105-ամյակի կապակցությամբ նամակ է հղել Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին:
Կառավարությունը երեկ՝ ապրիլի 23-ին, չզեկուցվող հարցերի շարքում ընդունեց «Արտակարգ դրության իրավական ռեժիմի» մասին օրենքում փոփոխության նախագծին հավանություն տալու մասին որոշում, որով մեկուսացման ընթացակարգ սահմանելուն զուգահեռ՝ նաև պետական մարմնի բանավոր կարգադրությամբ քաղաքացիներին փաստացի ազատությունից զրկելու հնարավորություն տվեց։ Նախագծի համաձայն՝ բանավոր կերպով անձին ազատությունից զրկել կարող է արտակարգ դրության պայմաններում միջոցառումների իրականացման համար ներգրավված մարմինը:
Այսօր՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը, Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցել ցեղասպանության զոհերի հիշատակին:
Մենք հորդորում ենք Թուրքիային առերեսվել սեփական անցյալի հետ եւ այսպիսով ճանապարհ հարթել հայ եւ թուրք ժողովուրդների միջեւ իրական հաշտության համար։
Հայոց ցեղասպանությունը ժամանակին չդատապարտելն ու մարդկության դեմ ուղղված այդ ծանրագույն ոճրագործությանը պատշաճ գնահատական չտալն է նաև պատճառը, որ հետագայում հանգեցրեց այլ ժողովուրդների ցեղասպանությունների:
«Յուքոմ» ընկերության նախկին տնօրեն Հայկ Եսայանը եղբոր՝ Ալեքսանդր Եսայանի հետ նոր սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն է գրանցել, որը հայաստանյան սպառողին նորարար թվային ծառայություններ կմատուցի հեռահաղորդակցության ոլորտում. Թվիթերյան իր էջում գրել է Հայկ Եսայանը՝ նշելով, որ ընկերությունը գրանցվել է «ՕԼՆԵԹ» ՍՊԸ անունով:
Վերաքննիչ քրեական դատարանը բավարարել է Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանի փաստաբաններ Հրանտ Անանյանի և Լուսինե Ասլանյանի ներկայացրած Վերաքննիչ բողոքը և բեկանել է Առաջին ատյանի դատարանի՝ Հովհաննես Շահինյանի բնակարանում խուզարկություն կատարելու թույլտվության մասին որոշումը:
Թուրքիայի Ազգային Մեծ ժողովի պատգամավոր Գարո Փայլանը Հայոց ցեղասպանության աղետն ուսումնասիրելու պատասխանատուներին ու ոճրագործներին ճշտելու և ուշացած արդարությունը ապահովելու նպատակով հետաքննություն սկսելու առաջարկ է արել Մեծ ժողովի նախագահությանը։
Եվրախորհրդարանի պատգամավոր Անի Սխրեյեր-Պիերկը բացահայտել ցեղասպանության փաստի մասին ճշմարտությունը:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը, ով բուժվել էր կորոնավիրուսով վարակվելուց հետո, պատրաստվում է վերադառնալ աշխատանքի ապրիլի 27-ին:
Պետք է հիշել 20-րդ դարի առաջին մեծ ցեղասպանության` Հայոց ցեղասպանության հիշատակի այս կարևոր օրը` ապրիլի 24-ը:
«Գազպրոմ Արմենիա» ընկերությունը հայտարարություն է տարածել, որում հայտնել է, որ կդադարեցվի 30 հազար դրամից ավելի սպառում ունեցած բնակիչ-բաժանորդների գազամատակարարումը:
Հայոց ցեղասպանության և միևնույն ժամանակ արևելքի քրիստոնյաների ցեղասպանության հարցն այսօր էլ արդիական է:
Կորոնավիրուսով վարակված քաղաքացիների ապաքինման ցուցանիշով Գերմանիան աշխարհում առաջատար է:
Իտալական «Ռոմա» ֆուտբոլային ակումբի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ ֆեյսբուքյան գրառում է կատարել:
Ուկրաինայի Ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը կոչ է արել հիշել Հայոց ցեղասպանության զոհերին, որպեզի այդ ողբերգությունը չկրկնվի։
Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 73 նոր դեպք, ապաքինվել է ևս 69 քաղաքացի:
Միացյալ Թագավորության խորհրդարանի և Եվրոպական խորհրդարանի նախկին անդամ Չարլզ Թանոքը կոչ է անում Բրիտանիայի, Եվրամիության գործիչներին՝ շարունակել պայքարը հանուն Հայոց ցեղասպանության ճանաչման:
Արցախի Հանրապետության նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանը հայտնել է, որ ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք կմատուցի Հայոց ցեղասպանության զոհերի հհիշատակին։
Ցեղասպանություններ պետք է ճանաչվեն՝ կրկնությունը բացառելու նպատակով:
Ապրիլի 23-ին, ժամը 18:12-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Աղավնաձոր գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. կա զոհ:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ծիծեռնակաբերդի բարձունքից երախտիքի խոսք հղեց այն պետություններին, որոնք ճանաչել ու դատապարտել են Հայոց ցեղասպանությունը: