Քրեական ոստիկանության գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները, համագործակցելով Երևան քաղաքի վարչության և Մաշտոցի բաժնի գործընկերների հետ, բացահայտել են ապօրինի թմրաշրջանառության հերթական դեպքը։
«Փորձելով աջակցել Առողջապահության նախարարության ջանքերին, Ռենդերֆորեսթը իր պահուստային հաշվից 1 մլն դրամ փոխանցեց՝ որպես աջակցություն կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարին»,- նշել է RenderForest-ի հիմնադիր Նարեկ Սաֆարյանը:
Իտալիայից հատուկ չվերթով Հայաստան վերադարձած քաղաքացիների մեջ եղել են անձինք, ովքեր հրաժարվել են մեկնել կարանտինի մեջ գտնվելու վայրեր:
Տարեսկզբին՝ հունվարի 8-ին, ՀՅԴ-ն դատական հայց էր ներկայացրել ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի դեմ: Հայցը ներկայացվել է Քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածի հիմքով, պահանջը վիրավորանքի համար հրապարակային ներողություն խնդրելուն պարտավորեցնելը և զրպարտության համար փոխհատուցում վճարելն է:
«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է:
Պետության գույքային շահերի պաշտպանության ոլորտում 2019թ. ընթացքում ՀՀ դատախազության կառուցվածքային ստորաբաժանումները հսկայածավալ աշխատանքներ են իրականացրել:
Yerkir.am-ը գրավոր հարցում էր ուղարկել ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Է. Աղաջանյանի անունով՝ խնդրելով տեղեկություններ այն մասին, թե որքա՞ն է կազմել ՀՀ անվտանգության խորհրդի գրասենյակի (ներառյալ՝ ԱԽ քարտուղարի) աշխատակիցներին վճարված պարգևավճարների ընդհանուր չափը (մեկ թվով)՝ 17.05.2018 թվականից մինչև 29.02.2020 թվականը, նաև՝ որքա՞ն է ՀՀ անվտանգության խորհրդի գրասենյակի աշխատակիցների թիվն այս պահին:
Անկախ նրանից, որ Հայաստանում արտակարգ դրություն է հայտարարվել, Երևանի ավագանու հերթական նիստը վաղը կկայանա: Քաղաքապետի այս որոշումը, նիստի օրակարգի հետ միասին, դրված է Քաղաքապետարանի կայքում: 168.am-ը կապ հաստատեց ավագանու ընդդիմադիր խմբակցությունների անդամների հետ՝ պարզելու՝ մասնակցելո՞ւ են նրանք վաղվա նիստին, թե՞ ոչ: Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը մեզ հետ զրույցում ասաց.
Արտակարգ դրության պարետատանը շրջանառության մեջ է դրվել ընկերությունների աշխատակիցներին անհատական պաշտպանիչ միջոցներ տրամադրելը գործատուի համար պարտադիր դարձնող ցուցման նախագիծ:
ՀՀ սահմանային հսկիչ կետերից կորոնավիրուսի կասկածով մեկուսացվել է Հայաստան ժամանած մոտ 100 անձ:
Լոնդոնի «Արսենալի» հարձակվող Պիեր-Էմերիկ Օբամեյանգը կարող է կարիերան շարունակել «Բարսելոնայում»:
2020 թվականի մարտի 15-ի` ժամը 05։35-ին, բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել այն մասին, որ կրծքավանդակի աջ կեսի առաջային մակերեսի կտրած-ծակած թափանցող վերք, աջ գոտկային շրջանի և աջ թիակային շրջանի ծակած-կտրած վերքեր ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել երիտասարդ։
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 18-ին հրավիրել է խորհրդակցություն պաշտպանության բանակի բարձրագույն հրամանատարական կազմի հետ` պաշտպանության նախարար Ջալալ Հարությունյանի գլխավորությամբ:
Ըստ Sport-ի, չնայած «Ինտերի» հարձակվողն առաջարկների պակաս չունի, արգենտինացին նախընտրում է տեղափոխվել կատալոնական ակումբ:
ԱՄՆ Պետական դեպարտամենտը մարտի 11-ին հրապարակեց մարդու իրավունքների պաշտպանությանը նվիրված իր տարեկան ընդհանրական զեկույցը, որտեղ երկիր առ երկիր առանձին զեկույցներով ներկայացվում է մարդու իրավունքների ոլորտում առկա իրավիճակը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կանխատեսմամբ՝ կորոնավիրուսի ստեղծած իրավիճակով պայմանավորված համաշխարհային տնտեսության փոփոխությունն իր ազդեցությունը կունենա նաև Հայաստանի համար:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահեցնում է, որ կառավարությունը երկրում կորոնավիրուսի հետ կապված ողջ ինֆորմացիան օպերատիվ և թափանցիկ կերպով հրապարակում է, սակայն նա վստահ չէ, որ բոլոր երկրներն են հետևում այս կանոնին:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշել է, որ Ազգային անվտանգության ծառայության տնօրենի և ոստիկանության պետի պաշտոնները կզբաղեցնեն ներկայումս ժամանակավոր պաշտոնակատարները:
Հանրային կառավարման փորձագետ Հովհաննես Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է:
Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է:
«Ռեալի» հարձակվող Գարեթ Բեյլը կարող է հեռանալ ակումբից ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում:
ՀՀ կառավարությունն առաջիկայում 150 մլրդ դրամի աջակցություն կցուցաբերի տնտեսությանը:
Քիչ առաջ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում ուղիղ եթերի ժամանակ խոսեց բանկերի վարկերի, խոցելի ՓՄՁ֊ներին, անհատներին, ՌԴ-ում արտագնա աշխատողներին աջակցելու և ֆորս մաժորների մասին:
Հայաստանի գործատուների միության նախագահ, տնտեսագետ Գագիկ Մակարյանի խոսքով՝ այսօր Կառավարության ներսում մոտ 5-6 նախարարություններում մենեջմենթը գտնվում է ավելի ցածր մակարդակի վրա, քան նախկինում էր, երբ որոշ նախարարություններ դեռ չէին միավորել։
Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ–ի կողմից մարտի 18-ը հայտարարվել է Համազգային աղոթքի օր։
Բավարար ապացույցների համակցությամբ Արշալույս գյուղի բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 163-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանրորեն վտանգավոր արարք կատարելու համար:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, թե որտեղից է Շենգավիթում գտնվող արտադրամասում տարածվել կորոնավիրուսի վարակը:
Վաչապետ Նիկոլ Փաշինյանը Շանթ հեռուստընկերության տաղավարում քիչ առաջ հայտնեց, որ Կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 102-ի:
Հայաստանի հանրային հեռուստատեսությամբ դասախոսություններ են հեռարձակվելու հեռավար ուսուցմանը նպաստելու համար։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը։ Նա նաև նշեց, որ դասախոսություններ են տեղադրվելու նաև Youtub–ում, որը, ի դեպ, նախարարի խոսքով, դիտողներից ինտերնետ տրաֆիկ չի տանելու։
Մարտունու քաղաքապետը փակել է ճանապարհը, արգելել է իրականացնել Արցախի Հեղափոխական կուսակցության քարոզարշավը՝ պատճառաբանելով, որ նախագահի թեկնածու Արայիկ Հարութունյանը իր ընկերն է ու թույլ չի տալու նրա դեմ խոսել: