
«Ռեալը» պատրաստ է ամռանն անվճար բաց թողնել Բեյլին

«Ռեալի» հարձակվող Գարեթ Բեյլը կարող է հեռանալ ակումբից ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում:
Ինչպես հաղորդում է Marca-ն, Բեյլի հետ բաժանումը «սերուցքայինների» հիմնական խնդիրներից է լինելու գալիք ամռանը:
Ակումբում կարծում են, որ Բեյլին տրվել են բավարար հնարավորություններ, բայց ուելսցին չի կարողացել օգտագործել դրանք:
«Ռեալի» ղեկավարությունը հասկանում է, որ ֆուտբոլիստի բարձր աշխատավարձի պատճառով հարձակվողին այլ ակումբ վաճառելը դժվար կլինի, ուստի ակումբն այլևս չի բացառում նրան անվճար բաց թողնելու հնարավորությունը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը