Բաժիններ՝

«Արսենալը» պատրաստ է վաճառել Օբամեյանգին

Լոնդոնի «Արսենալի» հարձակվող Պիեր-Էմերիկ Օբամեյանգը կարող է կարիերան շարունակել «Բարսելոնայում»:

Ըստ Diario Sport-ի, լոնդոնցիները ցանկանում են գաբոնցի ֆուտբոլիստի վաճառքից առնվազն 55 միլիոն եվրո վաստակել: «Բարսելոնան» ակնկալում է գնի իջեցում բանակցությունների ընթացքում:

Կատալոնացիները հունվարի վերջին խոսել են Օբամեյանգի շրջապատի հետ, բայց մերժում են ստացել «Արսենալից»:

Սակայն խաղացողի ներկայացուցիչները «Բարսելոնային» հասկացրել էին, որ պատրաստ են հետաձգել լոնդոնցիների հետ պայմանագրի շուրջ բանակցությունները (համաձայնագիրը լրանում է 2021 թվականի ամռանը), որպեսզի «Արսենալը» համաձայնվի վաճառել նրան:

Օբամեյանգի թեկնածությունը հաստատվել է «Բարսելոնայի» ղեկավարության կողմից:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031