Բաժիններ՝

«Հիմա կանխատեսվում է համաշխարհային տնտեսության փլուզում, դա իր ազդեցությունն ունենալու է նաև Հայաստանի վրա». Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կանխատեսմամբ՝ կորոնավիրուսի ստեղծած իրավիճակով պայմանավորված համաշխարհային տնտեսության փոփոխությունն իր ազդեցությունը կունենա նաև Հայաստանի համար: Այս մասին Նիկոլ Փաշինյանն ասաց Շանթ հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, անդրադառնալով տնտեսական ցուցանիշների վերաբերյալ հարցին:

«Հիմա կանխատեսվում է համաշխարհային տնտեսության փլուզում, դա իր ազդեցությունն ունենալու է նաև Հայաստանի վրա: Եթե նախկինում ասում էինք, որ տնտեսական հեղափոխություն ենք անում, 7-8% տնտեսական աճ ենք ունենալու, հիմա ասում ենք՝ եկեք այդ թվերը մոռանանք ու դնենք մի կողմ: Հիմա իսկապես եկել է տնտեսական հեղափոխություն անելու ժամանակը: Այս կորոնավիրուսը մեզ համար բացում է նոր հնարավորություններ»,- ասաց Փաշինյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031