![](/banners/BeFunky-design.jpg)
«Հարգելի կառավարություն, ինչ անում եք, արագ է պետք որոշել». Հովհաննես Ավետիսյան
![](https://168.am/wp-content/uploads/2020/02/Hovhannes-Avetisyan-1.jpg)
Հանրային կառավարման փորձագետ Հովհաննես Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«ԱՄՆ-ը նախատեսում է 1 տրիլիոն ԱՄՆ դոլարի ներարկում տնտեսության մեջ: Դրա շրջանակում յուրաքանչյուր ամերիկացու նախատեսում եմ 1000-ական դոլարի չեկ ուղարկել և շատ արագ (երկու շաբաթվա ընթացքում):
Այս ընդլայնողական քաղաքականության հիմնական նպատակը աշխատատեղերը ու բիզնեսները պահելն է, ու տնտեսության ռեցեսիայի տանող պասիվացումը կանխելը: Սրանով հանդերձ, ինչքանով տեղի բժիշկներից տեղյակ եմ, բժշկական հարցերով էտքան էլ կազմակերպված գործողություններ չեն անում:
Հարգելի կառավարություն, ինչ անում եք, արագ է պետք որոշել, ժամանակը գնում է, առաջնային քայլերն ուշացնել չի կարելի»: