
Հայկական Renderforest ընկերությունը 1 միլիոն դրամ է նվիրաբերել կորոնավիրուսի դեմ պայքարին

Հայկական Renderforest ընկերությունը, աջակցելով կորոնավիրուսի դեմ պայքարին, նվիրաբերել է մեկ միլիոն դրամ։
«Փորձելով աջակցել Առողջապահության նախարարության ջանքերին, Ռենդերֆորեսթը իր պահուստային հաշվից 1 մլն դրամ փոխանցեց՝ որպես աջակցություն կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարին»,- նշել է RenderForest-ի հիմնադիր Նարեկ Սաֆարյանը:
Հիշեցնենք, որ Renderforest-ը վիդեո անիմացիաների, լոգոյի ստեղծման, ինչպես նաև վեբ կայքերի նախագծման ծառայություններ առաջարկող օնլայն «Երեքը մեկում» բրենդավորման հարթակ է։ Հարթակում ինտեգրված արհեստական ինտելեկտը, «հասկանալով» օգտատերերի նախընտրությունները, առաջարկում է լոգոյի տարբերակներ, վիդեո անիմացիաներ և վեբ կայքերի պատրաստի օրինակներ։
Նախորդ տարի ընկերությունը համաշխարհային հեղինակություն ունեցող G2crowd-ի կողմից ընդգրկվել է 2019 թվականի աշխարհի 100 լավագույն ծրագրավորման ընկերությունների ցանկում։
Սիրարփի Աղաբաբյան