Բաժիններ՝

Տղամարդը կալանավորվել է, կինը՝ ստորագրությամբ բաց թողնվել

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները, համագործակցելով Երևան քաղաքի վարչության և Մաշտոցի բաժնի գործընկերների հետ, բացահայտել են ապօրինի թմրաշրջանառության հերթական դեպքը։

Ապօրինի թմրամիջոց ձեռք բերելու, պահելու և իրացնելու կասկածանքով Նազարբեկյան փողոցից բերման են ենթարկվել 40 և 37-ամյա տղամարդ ու կին։ Կնոջ խուզարկությամբ հայտնաբերվեց 4 գրամից ավելի ափիոն։ Տղամարդու մեքենայի խուզարկությամբ հայտնաբերվեց քացախաթթվի անհիդրիդով ներարկիչ։

Հարուցված քրեական գործի շրջանակներում խուզարկվեց նաև նրանց վարձակալած բնակարանը։ Հայտնաբերվեցին մեթամֆետամինի նմանվող զանգված, թմրամիջոցի պրեկուրսոր հանդիսացող քացախաթթվի անհիդրիդ և այլն։ Տղամարդը կալանավորվել է, կինը՝ ստորագրությամբ բաց թողնվել։ Կատարվում է նախաքննություն։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031