Մարտի 18-ի գիշերը Տավուշի մարզի Այգեձոր գյուղի ամբուլատոր կենտրոնից ոստիկանության Տավուշի բաժին ահազանգեցին, որ ամբուլատոր կենտրոն է տեղափոխվել 23-ամյա երիտասարդի դի և դանակահարված 28-ամյա երիտասարդ։
ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը մարտի 18-ին աշխատանքային այցով եղել է հյուսիս-արևմտյան ուղղությամբ տեղակայված զորամասերում:
Փարիզը ներկայացնող ՊՍԺ ֆուտբոլային ակումբի ղեկավարությունը թույլ է տվել թիմի ֆուտբոլիստներին դուրս գալ երկրի տարածքից:
Էջմիածնի տարբեր բժշկական հաստատությունների աշխատակիցներին ուղարկվել է ծաղիկներ, կոնֆետներ ու թխվածքաբլիթներ՝ որպես երախտիք անբասիր ու նվիրված աշխատանքի համար։
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը կազմում է միայնակ կենսաթոշակառուների, միայն կենսաթոշակառուներից բաղկացած, տեղաշարժման դժվարություններ, տեսողության խնդիրներ ունեցող անձանց, այդ թվում իրենց խնամքին անչափահաս երեխա ունեցող ընտանիքների էլեկտրոնային ցուցակներ, որոնց կարիքների գնահատում կիրականացվի եռօրյա ժամկետում՝ անհրաժեշտության դեպքում նրանց կենցաղային բնույթի հարցերում աջակցություն ցուցաբերելու համար: Արդեն իսկ մշակվել է բնակչության սոցիալապես անապահով, տեղաշարժման դժավրություններ ունեցող, ռիսկի […]
Կորոնավիրուսային հիվանդության կանխարգելմանը և հաղթահարմանն ուղղված միջոցառումներին աջակցելու նպատակով ստացված միջոցների օգտագործման ուղղություններն ընդլայնվել են։
Նոր կորոնավիրուսի հնարավոր տարածումը կանխելու նպատակով՝ մինչև ս.թ. ապրիլի 14-ը «Գթության խոհանոց» ծրագիրը դադարեցնում է շահառուների սպասարկումը:
Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն ու պատգամավորները մարտ ամսվա համար տրամադրվելիք ամենամսյա պարգևավճարները կփոխանցեն կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարի աջակցության նպատակով ստեղծված գանձապետական հաշվեհամարին։ Այս մասին Միրզոյանը գրել է ֆեյսբուքյան իր էջում:
Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ վստահեցրեց, որ հանձնակատարի գրասենյակը շարունակական կապի մեջ է հայ համայնքների հետ, և տեղյակ են կորոնավիրուսով վարակվածների մասին:
«Հանրության շրջանում մեծ ոգևորություն առաջացրած՝ Աջափնյակում մետրո կառուցելու գաղափարը, դրա կառուցման առաջարկներն ու էսքիզները քննարկման փուլում են»,- այսօր Երևանի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Մարկոս Հարությունյանի հարցին ի պատասխան՝ ասաց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը: Ավագանու անդամը հարց ուղղեց նաև հարակից վթարային շենքերի ապագայի մասին:
Մարտի 19-ին, ժամը 13:21-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Գորիս-Շինուհայր ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ:
Ստորև ներկայացնում ենք նշված ընկերությունների անվանացանկը:
Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսով՝ COVID-2019-ով վարակվածների թիվն անցել է 220 հազարը։ Կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ վարակվել է 225 հազար 381 մարդ, մահացածների թիվը 9 հազար 276 է, ապաքինվել է 85 հազար 831 անձ։
Կորոնավիրուսի (COVID-19) տարածման տվյալների հավաքագրման, վերլուծության, միջազգային գործընկերների ունեցած տվյալների համադրման, իրավիճակի ընթացքի կանխատեսման նպատակով ստեղծվել է հետազոտական խումբ, որում ներգրավված են վերլուծաբաններ, տեղեկատվական տեխնոլոգիաների և արհեստական բանականության մասնագետներ, այլ փորձագետներ:
Մասնավորապես՝ մեզ են դիմում քաղաքացիներ՝ բարձրացնելով դատապարտյալների և կալանքի տակ գտնվող անձանց սննդի խնդրը։ Ինչպես հայտնի է, արդեն տևական ժամանակ է, ինչ քրեկատարողական հիմնարկներում արգելված են հանձնուքները։
Թուրքիայի Ադանա քաղաքում մոտ 10.000 մարդու sms հաղորդագրություն էր ուղարկվել նոր տեսակի կորոնավիրուսի հետ կապված, որում նշված է եղել. «Ձեր տեստի արդյունքը դրական է»։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը:
Կարևոր է իմանալ, որ ներկայումս գոյություն չունեն հավաստի փաստեր, որոնք վկայում են կորոնավիրուսային հիվանդության բուժման դեպքում Արբիդոլի և նմանատիպ դեղերի կիրառման արդյունավետության մասին:
ՀՀ կառավարությունը քվեարկության չդրեց Քաղաքաշինության կոմիտեի ներկայացրած նախագիծը, որը վերաբերում էր մոդուլային տեսակի մանկապարտեզի նախագծի մշակման եւ փորձաքննության ծառայությանը: Նախագծով նախատեսվում էր հատկացնել 26 մլն դրամ:
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի խոսքով՝ դպրոցահասակների շրջանում կորոնավիրուսի նոր դեպք չի գրանցվել, բացի մարտի 14-ին գրանցված դեպքից։
«Նորքի ինֆեկցիոնում մահացած անձն այնտեղ է հայտնվել, քանի որ վիրուսի կասկած է եղել, որն էլ հերքվել է։ Դատաբժշկական փորձաքննությունը ցույց է տվել, որ մահն առաջացել է սրտամկանի ինֆարկտի հետևանքով»,- հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Արսեն Թորոսյանը՝ անդրադառնալով մարտի 17-ին Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցում մահացած քաղաքացուն։
Միքայել Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Զգացե՞լ եք, որ մեր երկրում միայն մեկ մարդ է խոսում, ընդ որում՝ կարևոր չէ, թե ինչից. համաշխարհային ճգնաժամից, կորոնավիրուսից, ինքնամեկուսացումից, ապագայից, անցյալից, դատաիրավական բարեփոխումներից, սուրճի ապարատից, համբուրվելուց, գներից, նոր տեխնոլոգիաներից։ Եվ այդ մեկը ինքն է՝ մարդ-նվագախումբը կամ պարզապես երկրի վարչապետը։
«Հայաստանն ապրում է նոր իրողությունում»,- ասաց քաղաքապետ Հայկ Մարությանը Երևանի ավագանու նիստի ընթացքում՝ անդրադառնալով բյուջեի թերակատարմանը, և հավելեց, որ մի շարք ծրագրեր չեն իրականացվել, քանի որ հայտ ներկայացրած և հաղթած ընկերությունները չեն կարողացել կատարել իրենց առջև դրված առաջադրանքը, իսկ քաղաքային նոր իրողության մեջ չկան ընկերություններ, որոնք «մշտական» ունեն և տարիներ շարունակ իրենք են իրականացնում այս կամ այն գործառույթը:
Ռուսաստանի Դաշնության առողջապահության նախարարության Սմորոդինցևի անվան Գրիպի գիտահետազոտական ինստիտուտի մասնագետները ՌԴ-ում նոր կորոնավիրուսով՝ COVID-2019-ով հիվանդից վերցված նմուշով առաջին անգամ սեկվենավորել են SARS-CoV-2-ի ամբողջական գենոմը:
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` գեներալ-մայոր Կամո Վարդանյանը նշանակվել է Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի հրամանատարի առաջին տեղակալ-շտաբի պետ:
Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Այսօր առավոտյան հայտարարվեց ՀՀ-ում կորոնավիրուսով վարակվածների նոր թիվ՝ 115։ Սա պաշտոնական թիվ է։ Ինչքանով է այն ճիշտ՝ գիտեն դրա հրապարակողները։ Եվ այսպես, ՀՀ-ում վարակի տարածման տեմպերն ավելի բարձր են, քան Վրաստանում կամ Ադբեջանում։ Ինչո՞ւ։ Այդ ինչպե՞ս պատահեց, որ Վրաստանը, որտեղ զբոսաշրջությունն ավելի մեծ տեղ ունի քան մեր մոտ, անգամներ ավելի քիչ է վարակվել։ Նիկոլ Փաշինյանն պնդում է. դե կորոնավիրուս ամեն տեղ կա մեզ մոտ էլ կա։ Ոչ եղբայր, խորամանկում ես, մեզ մոտ շատ կա հարևանի համեմատ և դրա համար հատուկ պատճառներ կան։ Ո՞րոնք են։
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի նախագահությամբ մարտի 19-ին տեղի է ունեցել կառավարության նիստ:
Երևանի ավագանու ԲՀԿ խմբակցության ղեկավար Միքայել Մանրիկյանին զարմացնում է այն փաստը, որ Քաղաքապետարանի բյուջեում գումար կա կարևոր ծրագրերի իրականացման համար, սակայն դրանք չեն իրականացվում։
Ուկրաինայում մարտի 19-ի դրությամբ նոր կորոնավիրուսի վարակի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը 16 է:
Նշված ընկերությունների կամ անհատների ծառայություններից տուժած անձանց խնդրում ենք դիմել ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին»,- ասված է հաղորդագրության մեջ:
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձավ վերջերս Իտալիայից հատուկ չվերթով Հայաստան վերադարձած անձանց վիճակին՝ տեղեկացնելով, որ նրանք իրենց լավ են զգում: Նրա խոսքով՝ երեկ միայն մեկ պացիենտի մոտ է եղել ջերմության բարձրացում, նրան կտեղափոխեն հիվանդանոց և կթեստավորեն։