Հաղորդակցությունը ցանկացած հարաբերությունների ամենակարևոր մասն է: Բայց շատ հաճախ, հատկապես՝ հարաբերությունների սկզբնական փուլերում, մենք դժվարանում ենք բառերով արտահայտել մեր զգացմունքները:
Կազմվածքի համար վնասակար համարվող կարտոֆիլը նպաստում է մարդու առողջության բարելավմանը: Նման եզրահանգման են եկել Փենսիլվանիա նահանգի համալսարանի ամերիկացի գիտնականները, հայտնում է Medical News Bulletin-ը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերահաստատում է Մյունխենի անվտանգութան համաժողովի շրջանակում իր կողմից արված հայտարարությունը, որ Լեռնային Ղարաբաղի համար չկան տարածքներ, կա անվտանգություն, և Արցախը չի կարող զիջել իր անվտանգությունը:
Տարիքն անսպասելի հետևանքներ ունի: Խոսքն ամենևին էլ ինքնազգացողության մասին չէ: Տարիքի հետ պարզապես արձանագրում ես, որ երիտասարդ գործընկերներդ սկսում են տարօրինակ հարցեր տալ: Այս փաստից հուսահատվել պետք չէ: Պատճառը շատ պարզ է: Բոլոր հարցերի նորօրյա պատասխանիչ «Օքեյ գուգլն» ավելի երիտասարդ է: Ավելի երիտասարդ, քան մեր նորանկախ երկիրը:
Ֆրանսիայում ֆուտբոլիստը խիստ պատժվել է մրցակից թիմի խաղացողի առնանդամը կծելու համար: Այժմ մարզիկը 5 տարի չի կարողանա մտնել խաղադաշտ, գրում է Daily Mail-ը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիրքորոշմամբ՝ իշխանությունը չպետք է գնա երկրում կառավարման համակարգի շրջադարձային փոփոխության:
Եվրահանձնաժողովն (ԵՀ) ընդունել է Եվրամիության թվային ռազմավարությունը, որը ներառում է իրավական նորմերի մշակման սկզբունքները արհեստական ինտելեկտի զարգացման ու ներդրման համար:
Ֆրանսիայի կառավարությունը սահմանել է Ֆրանսիայի «Ֆեսենհայմ» հնագույն ատոմակայանի երկու ռեատորների կանգնեցման ստույգ ժամկետները՝ այս տարվա համապատասխանաբար փետրվարի վերջին եւ հունիսի վերջին:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժողովրդավարության, լեգիտիմ իշխանության, կոռուպցիայի դեմ պայքարի պայմաններում բացառում է սուպերվարչապետական համակարգի հնարավորությունը:
Ներդրումների սակավության պայմաններում Հայաստանում ակնկալվող տնտեսական հեղափոխության հույսն իշխանությունը կապում էր բանկերի հետ։ Դեռ անցած տարվա սկզբին Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, որ հեղափոխության շարժիչ ուժը պետք է դառնա ֆինանսական համակարգը, մասնավորապես՝ բանկերը՝ իրենց մատչելի վարկերով։
«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին խոսել է ակումբի նախկին գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեի հեռանալու մասին:
Հանրությունը շարունակում է դատական իշխանության կայացրած որոշումների պատասխանատվությունը դնել կառավարության վրա, չնայած այն հանգամանքին, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է՝ ինքը հրաժարվում է միջամտել դատական իշխանության գործերին և հրահանգներ իջեցնել:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Պետրոս Ղազարյանին տված հարցազրույցում անդրադարձել է Սահմանադրության փոփոխությունների նախագիծը Վենետիկի հանձնաժողովին ներկայացնելու հարցին:
Wildberries առցանց-ռեթեյլերի հիմնադիր Տատյանա Բակալչուկը գլխավորել է Ռուսաստանի ամենահարուստ կանանց ցուցակը:
Չինաստանի Հուբեյի նահանգի վարչակազմն արհեստական ինտելեկտի տեխնոլոգիա է օգտագործում քաղաքացիների առողջական վիճակի շուրջ հեռավար հարցման համար:
168TV-ի՝ Սաթիկ Սեյրանյանի հեղինակային «Պրեսսինգ» հաղորդաշարի այսօրվա հյուրը Հրանտ Բագրատյանն է:
Գործարանային համարով գնդացիրը ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ վարչություն է բերել մայրաքաղաքի բնակիչ, 48-ամյա մի տղամարդ։ Նրա հայտնածով՝ հրազենը գտել է տան նկուղը մաքրելիս։
Թափառող շների հարձակումներից բողոքող մարդկանց թիվն ավելացել է, իսկ համացանցում սկսել են ակտիվորեն տարածել շների հարձակումներից տուժած երեխաների լուսանկարներ։ Նման դեպքեր արձանագրվում են և՛ մարզերում, և՛ մայրաքաղաքում:
Հայաստանի Ժուռնալիստների միությունը հայտարարություն է տարածել:
Շանհայի Ֆուդանի համալսարանի աշխատակիցները հայտարարել են կորոնավիրուսի շտապ-թեստի մշակման մասին, որը թույլ է տալիս տասը րոպեում մարդու մոտ հայտնաբերել վարակումը:
«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին անվանել է Չեմպիոնների լիգայի հիմնական մրցակիցներին։
Եթե խոսքը պաշտոնատար անձի մասին է, այդ ինֆորմացիան համարվում է հասարակության սեփականությունը։
Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ժամանակ ասաց, որ երբ իշխանությունները «Այո»-ի շտաբն էին ձևավորում, միգուցե մտածում էին, թե «Ոչ»-ի շտաբը կձևավորեն քաղաքական ուժերը՝ ՀՀԿ, ՀՅԴ և այլն, որոնց դեպքում, ըստ նրա՝ հեշտ կլիներ սևի և սպիտակի բաժանել. «Հիմա այդ կոորդինատային համակարգը չկա, որովհետև «Ոչ»-ի շտաբը քաղաքական ուժեր չեն ձևավորել և չի ստացվում միանգամից փոխել այդ տեխնիկան»:
«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբայի գործակալ Մինո Ռայոլան խոսել է թիմի գլխավոր մարզիչ Օլե-Գունար Սուլշերի հետ ունեցած հարաբերությունների մասին։
74 տարեկան հասակում վախճանվել է ամերիկացի գիտնական Լարի Թեսլերը, որն ստեղծել է «կտրել», «պատճենել», «դնել» համակարգչային գործառույթները, հաղորդել է Yahoo ինտերնետ-պորտալը։
«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին գովասանքով է խոսել «Յուվենթուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի մասին:
Ռեժիսոր, պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերության եթերում Պետրոս Ղազարյանին տված հարցազրույցում անդրադարձել է դատական համակարգին, Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, հեղափոխությունից հետո մարդկանց կյանքի որակի բարձրացմանը վերաբերող հարցերի:
Աշտարակի քրեական հետախույզները բաժին բերման են ենթարկում Կոշ գյուղի 40-ամյա մի բնակչի։ Գործողությունն իրականացվում է փետրվարի 18-ի գիշերը։
Եվրոպայի լիգայում սկսվում են փլեյ-օֆֆի խաղերը։ «Ռոման» սեփական հարկի տակ կընդունի «Գենտին»։