Բաժիններ՝

Չինաստանում կորոնավիրուսի 10-րոպեանոց շտապ-թեստ են մշակում. «Սինհուա»

Շանհայի Ֆուդանի համալսարանի աշխատակիցները հայտարարել են կորոնավիրուսի շտապ-թեստի մշակման մասին, որը թույլ է տալիս տասը րոպեում մարդու մոտ հայտնաբերել վարակումը: Փետրվարի 20-ին այդ մասին հայտնել է «Սինհուա» գործակալությունը։

Հետազոտողների տվյալներով՝ նոր թեստավորումը հիմնված է հիվանդների արյան մեջ նուկլեինային թթվի անալիզի վրա, որը որոշ դեպքերում կարող է ավարտվել մեկ րոպեում: Նշվում է, որ գիտնականներն աշխատում են ստեղծել հասարակական վայրերում կորոնավիրուսի ստուգման, ինչպես նաեւ տնային պայմաններում ինքնուրույն անալիզի համար դյուրակիր հավաքանի:

Փետրվարի 17-ին Չինաստանի Տյանցզին քաղաքի Նանկինյան համալսարանը հայտնել է 15-րոպեանոց շտապ-թեստի մշակման մասին, որը հիվանդների արյան մեջ հայտնաբերում է վիրուսի մանրէահիմքերը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս