
Ոստիկանության Աշտարակի բաժին բերման ենթարկվածի մեքենայում ատրճանակ, դանակ ու մահակ է հայտնաբերվել
Աշտարակի քրեական հետախույզները բաժին բերման են ենթարկում Կոշ գյուղի 40-ամյա մի բնակչի։ Գործողությունն իրականացվում է փետրվարի 18-ի գիշերը։ Տղամարդը կասկածվում է ապօրինի զենք-զինամթերք պահելու և կրելու մեջ։ Բաժնի պահպանվող հատուկ տարածք տեղափոխված նրա մեքենայի զննությամբ հայտնաբերվեց գործարանային համարով ատրճանակ, 9 սմ երկարությամբ շեղբով դանակ ու փայտե մահակ։ Հայտնաբերվածն առգրավվեց ու փաթեթավորվեց։
Նշանակվել են փորձաքննություններ, այդ թվում՝ դատաձգաբանական։ Դեպքի առթիվ ոստիկանության Աշտարակի բաժնում նյութեր են նախապատրաստվում։ Հանգամանքները պարզվում են։